Search This Blog

Loading...

Saturday, August 15, 2009

Ծախսաձոր Travel

«Գիտեք ես միայն կանանց հետ եմ լինում»,-հարբած աչքերին սեքսուալ արտահայտություն տալով ադմինիստրատորին ասաց Աննան ու անմիջապես գնաց համար։

Բարև տվի, բարևս չառար… Քար լինելը արտահայտման ազատության ռեսուրս

Արտահայտման ազատության նվիրված խորհրդակցություն Ծաղկաձորում։ Երևի մոտ 80 մասնակից։Ես էլ, չգիտեմ ինչի, ընկել էի հայ մտավորականների ու հասարկական գործիչների էս ցուցակում ու ուրբաթ-շաբաթ անցկացրի Ծաղկաձորում։
Մասնակիցները պիտի բաժանվեին թեմատիկ յոթ խմբերի, ես սեղանին մի հայացք գցեցի, ու միանգամից ընտրեցի «Հասրակություն և ազատությունը»։Խմբում յոթ հոգի՝ ռեժիսոր ու պատմաբան, ազգագրագետ ու լրագրող, պացեֆիստ ու պետական ծառայող ու կամավոր գործազուրկ՝ այսինքն ես։

Անտեսված եվրոպական արժեք.Դու երեք տառ, դու հասարակ մի գոյական

Քաքս զոռում ա, ընենց ա զոռում որ հազիվ ես պահում որ դուրս չթռչի։ բայց մեկ ա, զուգարան չես գնում, հավես չկա, ցուրտ ա, ցրտին զուգարան գնալը տհաճ ա։ ու հետաձգում ես, սպասի մի հատ էլ կոֆե խմեմ, սիգարետ կպցնեմ նոր։ ու մի կողմից քաքը զոռում-զոռում ա, մյուս կողմից կոֆեն ես սարքում ու պատկերացնում որ հես ա պիտի խմես ու կիսահաճելի-կիսատհաճ-կիսազոռով վիճակում ես՝ստեղծագործական վիճակ։
Իսկ էմինեմը ասում ա՝ քաքս պահում եմ որ դեպրեսիաս շատանա, կամ նման մի բան։ Ուրեմն քաքը պահելը տարբեր թերապևտիկ նշանակություններ ունի, մեկի դեպրեսն ա շատանում, մյուսի տաղանդը, էն մյուսի տոնուսը։

Հիմնադիրն ու ֆաշիզմը

Ժամը 7-ին հեռախոսը զանգեց: Ո՞վ կլինի. հաստատ դրսի զանգ ա, Ամերիկայի: Ալո, արա, Վահան, աչքդ լուս, օպերայի հայաթը ցրել են: Ընկերս` Լոսից, առավոտ քշերով զանգել ա, որ հայտնի էն, ինչ եղել ա ինձնից հինգ կմ-ի վրա: Ես չեմ իմացել, իսկ լուրը թռել ա արագ ԱՄՆ: Ի՞նչ ես ասում, հաստա՞տ,- ուրախ- ուրախ հարցնում եմ: Հա, հաստատ,- ու խնդում ա ուրախությունից լսափողի էն ծերում:

Friday, March 27, 2009

ՄԵԾԸ. մրցանակին սպասելիս

«Էսօրվա «Հայկական ժամանակը» առ, պատմվածքս տպել են։ Էն որ ասում էիր՝ ես եմ առաջինը էրևանում քֆուրով պատմվածք գրել, հիմա էլ ես եմ առաջին անգամ հայկական մամուլում պուց բառը տպում»,-ասեց Լևոն Ջավախյանը ու արագ հեռախոսը անջատեց, որ րոպեները չէթան։ Մտա հայկական ժամանակ http://www.hzh.am/ , մենակ Նիկոլի քֆուրներն էին, Ջավախյան չկար։ Շաբաթ էր՝ հունվարի 17-ը, դեռ օրվա համարը չէին դրել:«Չե՞ք կարդացել Ջավախյանի պատմվածքը,-իրեքշաբթի իրիկունը կաֆեում հարցնում է Լիպոն, «Ուզո՞ւմ եք անգիր ասեմ,-ու հանդիսավոր արտասնում է,- ես Գիքորի նման քաղաք եկա, բայց Գիքորի բախտին չարժանացա: Տունս մայրաքաղաքի կենտրոնում է…»։ «Արա, դե լավ էլի, պրծի», Ջավախյանը նեղված ընդհատեց։
«Իսկ ո՞նց էր գրել»,-հարցնում եմ ես։

Sunday, March 15, 2009

կտենաք, բիձու արձանը կդնեն

Բիձեն չէր թողնում անցնենք, դեմ էր տվել կոշիկի տուփը մեջը շոկոլադներ։ սեմուշկա չէ, գրիչ չէ, շոկոլադ, գրանդ քենդիի բատոնչիկները։ սիում եմ գրանդ քենդիի բատոնչիկները, բայց որ առնեմ՝ խանութից, սիրուն, սուպերմարքեթում ընտրեմ ուզածս շակալադնի բատոնչիկը, մուծեմ չեկը առնեմ, որ հետո էշ էշ ստուգեմ։ բայց փողոցում փնթի բիձու ձեռից դե արի բատոնչիկ վեկալ։

Wednesday, November 12, 2008


ՄԱՐԴ ՄԵԾԱՏԱՌՈՎ


շինարարաների վրա վերջը սուպերմարկետ բացեցին՝ զովք։ թաղի դեմքը փոխվեց, ինչպես թանկանոց կրեմ քսելուց հետո տանջված կամ հոգնած կնոջ դեմքն է փոխվում։ վերջը մեզ էլ մարդու տեղ դրին՝ ասեց մամաս։ հա, իսկականից, ո՞վ է մարդը, եվրոպա-ամերիկան, օրինակ, շինարարաների վրա սուպերմարկեթ բացելվուց հետո էլ մեզ մարդու տեղ չի դնում՝ չեն թողում մարդավարի իրանց երկրները գնանք։ մարդը ո՞րն է։ էնքան փող ունեցողը, որ զովք մտնի՝ հայաստանյան չափանիշենով, էնքան փող ունեցողը, որ կարիք չունի լռվի փարիզում կամ փարզում լռվելուց հետո իրա հաշվին ապրի՝ եվրոպական չափանիշով։
իսկ ամենահավեսն անահիտի լուսանկարն ա, ոտս դեմ տված՝ բոթասն ու ջինսը առել եմ փարիզից։