Search This Blog

Friday, December 15, 2006

մուտք բլոգ

Ինչ պիտի անեմ, որ գործից դուրս գամ: արդեն դուրս էկածի սահմանին եմ, բայց դեռ կարող ա, մեկ էլ տեսար հետ գնամ, նամակիս շեֆերն նայած ոնց կարձագանքեն: դե ոռի նամակ եմ գրել, բան չունեմ ասելու, էնքան ոռի, որ ափսոսացի չուղարկեմ: դրանից հետո համարյա շանս չկա հետ գնալու: Հույս որ հետ կկանչի?, ջոնը?: չկանչի?: կանչի-չկանչի, բլոգ գրել որոշեցի, երբ ասի գործից դուս եմ գալի, ինչ պիտի անեմ. իմ գործը գրելն ա, առաջ փողով էի գրում հիմա ձրի, առաջ գրում էի իմ չուզածների մեջ ուզածիս մասին, հիմա կգրեմ իմ ուզածներիս մեջ չուզածիս ու համ էլ մեկ էլ տեսար ուզածիս մեջ ուզածիս մասին, չնայած էս երկրում վրյատ լի: առաջ խմբագիրս կրճատում էր գրածներս, հիմա կրճատող չկա, առաջ հազարավոր մարդիկ էին կարդում, հիմա խեռիս կարդան: առաջ աշխատում էի armenianow.com ում ու փող էի ստանում, հիմա աշխատում եմ vahanikiraki բլոգում ու կլիրս եմ ստանում, առաջ գրածներս թարգամնվում էին անգլերեն, սկզբում կայֆ էր տալի, ամեն գրող(որպես դերբայ) երազում էր որ գրածներն թարգամնվեն նամանավանդ անգլերեն, հիմա գրածներս էլ թարգամնող չկա, կլրիս, տենց էն օրն մեկը հաշվել էր, մոտ 170 հոդված անգլերեն ու ոչ մի խեռս էլ կյանքիս մեջ չփոխվեց հինգը տարում որ թարգմանվում են: առաջին կաշի վախտ ջոնի հետ, խի էղավ, գրածներս հետ էին թարգաանում հայերեն կարդում էի չէի ճանաչում, կռիվ էի անում, դաժե հասավ նրան որ քիչ էր մնում դուս գայի գործից, ջոնը ասում ա վահան էստեղ քեզ լավ շանս ա, գրածներդ անգլերեն են դուս գալի, տենց հայտնի կդառնաս , կարիերայի կանես, վարյանտ մարյանտ, բայց խեռս էլ չեղավ, մի քանի ցեղասպանությունից մազապուրծ ախպար լացացնող story ներիս վրա քյասիբներին փող ղրկին ու վսյո, հիմա գիտեմ անգլերեն մանգլերեն ֆրանսերեն մրանսերեն, կլիրս էլ չեն, քունեմ ամենամեծ լեզուն, վերջը գալիս ես մի հատ բլօգի դեմ առնում ու հայերեն դելիդ տալի, որ վաբշե էլ մարդ չկարդա ավելի լավ ուզածդ ուզածի մասին կգրես, ու ոչ թե ուզածդ չուզածիդ, որտեւ ուզածդ ուզածի մասին որ էս ոռի երկրում գրում ես չուզողներդ շատանում են ու մերդ քունում` անբավարարված, ժաժ տվող: բայց որ դնում եմ բլօգում, ուրեմն էնքան էլ խեռս չի թե չեն կարդա, մի հետին հույս ունեմ, որ մեկը, էն մեկը կկարդա ու թաքուն ձեռս կսեղմի: կամ էլ աստված, չէ էն աստվածաշնչինը չէ, էդ ֆրթոններն արդեն անցել եմ, էն մյուսը որ կարող ա լինի, անունը ասենք աստված ա, որ մարդկությունը վերնալուց հետո էլ կնայի ուշադիր ամայի տիեզերքին: դե որ չլինի վեչնի նայող, ուրեմյն, խեռս, տիեզերք չկա, մարդու հետ լինում ա ու մարդու հետ վերանում: տենց փիլիսոփայական բաներ:
առաջ , ուղարկում էի խմբագրի տեղակալը հայերենս սարքում էր unicod, իմ կոմպը թուլ ա, վրեն win 98 ա, unicod չի աշխատացնում վրեն, հիմա իմ arial AM-ն unicod սարքող չկա, ու ես տեքստս պիտի տանեմ մի օֆիս կա, էնտեղ փոխեմ unicod-ի , որ դնեմ բլօգումս, էն էլ դեռ չեմ փորձել, հայերենը կվերցնի? սայթը: չվերցնի, ուրեմն ինչքան կամպյուտերչիկ տենամ, պիտի հարցնեմ` արա խի մի հատ հայկական բլօգ չեք շինում, սրա մերը քունեմ:

a