Search This Blog

Wednesday, November 12, 2008


ՄԱՐԴ ՄԵԾԱՏԱՌՈՎ


շինարարաների վրա վերջը սուպերմարկետ բացեցին՝ զովք։ թաղի դեմքը փոխվեց, ինչպես թանկանոց կրեմ քսելուց հետո տանջված կամ հոգնած կնոջ դեմքն է փոխվում։ վերջը մեզ էլ մարդու տեղ դրին՝ ասեց մամաս։ հա, իսկականից, ո՞վ է մարդը, եվրոպա-ամերիկան, օրինակ, շինարարաների վրա սուպերմարկեթ բացելվուց հետո էլ մեզ մարդու տեղ չի դնում՝ չեն թողում մարդավարի իրանց երկրները գնանք։ մարդը ո՞րն է։ էնքան փող ունեցողը, որ զովք մտնի՝ հայաստանյան չափանիշենով, էնքան փող ունեցողը, որ կարիք չունի լռվի փարիզում կամ փարզում լռվելուց հետո իրա հաշվին ապրի՝ եվրոպական չափանիշով։
իսկ ամենահավեսն անահիտի լուսանկարն ա, ոտս դեմ տված՝ բոթասն ու ջինսը առել եմ փարիզից։

Sunday, September 21, 2008

թե ինչպես «պատրիարխալ» լրագրողին «ֆեմինիստները» շառ արին

Օգոստոսյան արձակուրդներին մտքովս չէր անցնի որ նյութ կգրեմ։ Բայց գրեցի ու քաքն ընկա։ գրեցի ոչ էնքան իմ ցանկությամբ, հավես չունեի, ամառվա շոգին, հազիվ արձակուրդս օգտագործում էի՝ թարգմանում ռուսերենից մի գիրք։

Tuesday, June 24, 2008

գրողի լուսանկարը հայտնվում է լրագրողի տեքստում


լինում է որ կարդում ես նախկին գրածդ ու զզվելդ գալիս է։ է՞ or ա։ հիմա էլ իմ երկու տարի առաջ գրածս, իմ բլոգում առաջին գրառումս կարդացի ու արդեն պատրաստվում էի զզվել մեկ էլ չզզվեեցի։ իսկ որ ճիշտը ասեմ, չկարդացի էլ, որտեւ հիշում էի թե ինչ եմ գրել ու ավելի ճշգրիտ՝ առաջին տողը մենակ կարդացի ու հասկացա որ չես կարա իմանաս գործից դուրս գալն էր ճիշտ թե մնալը։ նաղդի հիմա մնացել եմ ու ինձ էլի զգում եմ կաշկանդված, որ բարդում է վրաս մասնագիտությունս։