Search This Blog

Wednesday, November 12, 2008


ՄԱՐԴ ՄԵԾԱՏԱՌՈՎ


շինարարաների վրա վերջը սուպերմարկետ բացեցին՝ զովք։ թաղի դեմքը փոխվեց, ինչպես թանկանոց կրեմ քսելուց հետո տանջված կամ հոգնած կնոջ դեմքն է փոխվում։ վերջը մեզ էլ մարդու տեղ դրին՝ ասեց մամաս։ հա, իսկականից, ո՞վ է մարդը, եվրոպա-ամերիկան, օրինակ, շինարարաների վրա սուպերմարկեթ բացելվուց հետո էլ մեզ մարդու տեղ չի դնում՝ չեն թողում մարդավարի իրանց երկրները գնանք։ մարդը ո՞րն է։ էնքան փող ունեցողը, որ զովք մտնի՝ հայաստանյան չափանիշենով, էնքան փող ունեցողը, որ կարիք չունի լռվի փարիզում կամ փարզում լռվելուց հետո իրա հաշվին ապրի՝ եվրոպական չափանիշով։
իսկ ամենահավեսն անահիտի լուսանկարն ա, ոտս դեմ տված՝ բոթասն ու ջինսը առել եմ փարիզից։