Search This Blog

Friday, March 27, 2009

ՄԵԾԸ. մրցանակին սպասելիս

«Էսօրվա «Հայկական ժամանակը» առ, պատմվածքս տպել են։ Էն որ ասում էիր՝ ես եմ առաջինը էրևանում քֆուրով պատմվածք գրել, հիմա էլ ես եմ առաջին անգամ հայկական մամուլում պուց բառը տպում»,-ասեց Լևոն Ջավախյանը ու արագ հեռախոսը անջատեց, որ րոպեները չէթան։ Մտա հայկական ժամանակ http://www.hzh.am/ , մենակ Նիկոլի քֆուրներն էին, Ջավախյան չկար։ Շաբաթ էր՝ հունվարի 17-ը, դեռ օրվա համարը չէին դրել:«Չե՞ք կարդացել Ջավախյանի պատմվածքը,-իրեքշաբթի իրիկունը կաֆեում հարցնում է Լիպոն, «Ուզո՞ւմ եք անգիր ասեմ,-ու հանդիսավոր արտասնում է,- ես Գիքորի նման քաղաք եկա, բայց Գիքորի բախտին չարժանացա: Տունս մայրաքաղաքի կենտրոնում է…»։ «Արա, դե լավ էլի, պրծի», Ջավախյանը նեղված ընդհատեց։
«Իսկ ո՞նց էր գրել»,-հարցնում եմ ես։

Sunday, March 15, 2009

կտենաք, բիձու արձանը կդնեն

Բիձեն չէր թողնում անցնենք, դեմ էր տվել կոշիկի տուփը մեջը շոկոլադներ։ սեմուշկա չէ, գրիչ չէ, շոկոլադ, գրանդ քենդիի բատոնչիկները։ սիում եմ գրանդ քենդիի բատոնչիկները, բայց որ առնեմ՝ խանութից, սիրուն, սուպերմարքեթում ընտրեմ ուզածս շակալադնի բատոնչիկը, մուծեմ չեկը առնեմ, որ հետո էշ էշ ստուգեմ։ բայց փողոցում փնթի բիձու ձեռից դե արի բատոնչիկ վեկալ։