Search This Blog

Showing posts with label Լևոն Տեր-Պետրոսյան. Show all posts
Showing posts with label Լևոն Տեր-Պետրոսյան. Show all posts

Saturday, August 15, 2009

Բարև տվի, բարևս չառար… Քար լինելը արտահայտման ազատության ռեսուրս

Արտահայտման ազատության նվիրված խորհրդակցություն Ծաղկաձորում։ Երևի մոտ 80 մասնակից։Ես էլ, չգիտեմ ինչի, ընկել էի հայ մտավորականների ու հասարկական գործիչների էս ցուցակում ու ուրբաթ-շաբաթ անցկացրի Ծաղկաձորում։
Մասնակիցները պիտի բաժանվեին թեմատիկ յոթ խմբերի, ես սեղանին մի հայացք գցեցի, ու միանգամից ընտրեցի «Հասրակություն և ազատությունը»։Խմբում յոթ հոգի՝ ռեժիսոր ու պատմաբան, ազգագրագետ ու լրագրող, պացեֆիստ ու պետական ծառայող ու կամավոր գործազուրկ՝ այսինքն ես։