Search This Blog

Tuesday, June 24, 2008

գրողի լուսանկարը հայտնվում է լրագրողի տեքստում


լինում է որ կարդում ես նախկին գրածդ ու զզվելդ գալիս է։ է՞ or ա։ հիմա էլ իմ երկու տարի առաջ գրածս, իմ բլոգում առաջին գրառումս կարդացի ու արդեն պատրաստվում էի զզվել մեկ էլ չզզվեեցի։ իսկ որ ճիշտը ասեմ, չկարդացի էլ, որտեւ հիշում էի թե ինչ եմ գրել ու ավելի ճշգրիտ՝ առաջին տողը մենակ կարդացի ու հասկացա որ չես կարա իմանաս գործից դուրս գալն էր ճիշտ թե մնալը։ նաղդի հիմա մնացել եմ ու ինձ էլի զգում եմ կաշկանդված, որ բարդում է վրաս մասնագիտությունս։

եթե դուրս գայի երեւի բլոգս լիքը կլիներ քֆուրով ու ինքնադրսեւորման այլ տեսակներով։ չէի մտածի ճիշտ ու սխալ լինելու մասին, որտեւ հենց լրագրող չեմ տեղով սխալ եմ, թե կյանքով սխալ եմ։ կգրեի երեւի ամեն կիրակի ու լինքը կուղարկեի շատոնց, կարդացեք վահան իշխանյանի բլոգը։ դուրս չեկա ու էլի որերորդ անգամ մեջս մեռավ գրողը, չէ չմեռավ, ասեմ քնեց, թե չէ գրողը հուշտ կլնի տենց վատ վատ բաներ լսելուց։ քնե՞լ ես ապերիկս, մուշ-մուշ քնե՞լ ես, մեկ էլ կարթնանաս երբ ջոնի հետ հաքնե՞մ ու թռնեմ լրագրությունից նավսեգդա։ կարող ա արթնանաս, բայց սկլերոտիկ մարազմատիկ մի բիձա կլնես երեւի, տակդ շռան արդեն երեւի, ու կասես երեւի, արա չես ամաչում բիձա մարդ եմ, արթնացնում ես, չես թողում հանգիստ քնեմ, սաղ կյանքս տառապել եմ, թո, թո քնեմ, քո էներգիան չունեմ հելնեմ խիարի պես կոմպի դեմը տնկվեմ։ ես էլ կասեմ, կլրիս, քնում ես քնի, մենակ էլ չասես արա, խի գործից դուս չես գալի, չես գրում, մի քիչ պիտի սպասել սովորես, թե չէ փողը էն գլխից բուռդ չեն տալու։ ես էլ կասեմ, այ ախպեր մի ֆռցրու, էս հայերենով ով ա փող աշխատել որ ես աշխատեմ, դու կասես ինչ կլրիս հայերեն, հեսա գրում ես թարգմանենք տժցնես փարիզի գրախանութներում, չէ այ քյաֆթառ, հարիֆ չկա էլ, էրեկվա լակոտը չեմ որ խաբես փարիզ մարիզներով, էս տարի գնացի տեսա, գրախանութ էլ մտա, հա, ասեքն ոռիցս բոմբ գցելով մի օր էլ գիրքս հայտնվեց սարտրի կողը, հետո ինչ, կյանքդ տաս որ էրկու եվրոպացի գրածդ գովա՞ն։ էն էլ հարց ա բոմբը գցես ոռիցդ պայթի մենակ։ ու տենց տարբեր բանավեճեր գրողի ու լրագրողի միջեւ։

այսուհանդերձ, իմ գրությունս պիտի նշանավորեմ անահիտ հայրապետյանի արած մի լուսանկարով որ այնքան սազական չի լրագրողին, այսինքն գուցե սազական չի, բայց կա լրագրող որ հայտնվում է նման ինտերերում, չեմ ժխտում, ուրեմն նույնիսկ սազական է, մասնագիտությունը ուր ասես չի տանի էս հոգնած մարմինը, բայց այսուհանդերձ նկարված է ինքնագրի պատմվածքներիս հետ դնելու համար։ բայց հավանաբար չդնեմ ինքնագրի 4-րդ համարում, քանի որ կարծում եմ ես ավելի լավ տեսքի եմ արժանի ու անահիտը եւս մի փորձով դա կապացուցի իր տաղանդով ու canon-ով, բայց մյուս կողմից լուսանկարն էնքան անպետք չեմ համարում, որ չուզենամ ցուցադրել։ նկարված է թունելում, ո՞ր։ դեպի մանկական երկաթուղի տանող երեւանի թունելում։
իսկ բլոգը ամեն դեպքում արժի օգտագործել կիսանկեղծ կիսակեղծ տեքստերով, կիսալրագրողական դակումենտալ կիսագրողական սուբյեկտիվ, կամ ավելի ճիշտ կիսալրագրողական սուբյեկտիվ կիսագրողական օբյեկտիվ։

1 comment:

david santos said...

Wonderful!!!
Have a nice week.