Search This Blog

Sunday, September 21, 2008

թե ինչպես «պատրիարխալ» լրագրողին «ֆեմինիստները» շառ արին

Օգոստոսյան արձակուրդներին մտքովս չէր անցնի որ նյութ կգրեմ։ Բայց գրեցի ու քաքն ընկա։ գրեցի ոչ էնքան իմ ցանկությամբ, հավես չունեի, ամառվա շոգին, հազիվ արձակուրդս օգտագործում էի՝ թարգմանում ռուսերենից մի գիրք։

օգոստոսի 3-ին «միասեռ կանանց ցուցահանդես էր»։ դե գնացի, հրավիրել էին։ Շուշանը խնդրեց գրել ցուցահանդեսի մասին։ Ասի, գիտես, Շուշան, արձակուրդում եմ, հիմա բան չեմ գրում որ գրեմ էլ սայթում նյութ չեն դնում։ Համոզեց, ասեց ոչինչ, գրի սեպտեմբերին թող դնեն։ Ասի լավ, դե Շուշանին շատ սիրում եմ ու չուզեցի մերժեմ։ պայմանավորվեցինք էրկու օրից մասնակիցների հետ հանդիպեմ՝ չորս հոգու անունները տվեցի։ շուշանը կազմակերպեց հանդիպումը։
մտա այգի(ուտոպիանա կազմակերպության գրսենյակը այգի ունի) ու տեսա բոլոր մասնակիցները եկել են։ ասի պահո, ես գիտեի թե մի 4 հոգի կլինեն, նորմալ նյութ կանեմ։ ութ մասնակցի հետ հարցազրույցներ անեմ ու՞ր եմ կոխելու։ ջոնը զաստավիտ ա արել որ 700 բառից ավել չգրենք։ իրանց էլ ասեցի՝ 700 բառից ավել չեմ կարա գրեմ։
Վերջը, կեսից աղջիկները սկսեցին տարակուսել, թե արժի՞ բացահայտել իրենց մամուլում։ ես ասի դուք հրապարակային ցուցհանադես եք արել ու կարող էր ցանկացած լրագրող իմանար գար գրեր առանց ձեզ հարցնելու, չեմ համոզում, ձեր գործն է, ասի, մտածեք, որոշեք։ վերջը, երկար բարակ զրույցներից հետո որոշվեց որ անունները միայն գրեմ ու ազգանունները չգրեմ։ ասի հա, հետո ասեցին որ գրելուց հետո մինչեւ տպելը տամ իրանք կարդան։ ասի, գիտեք դա իմ սկզբունքներին դեմ ա։ իրանք էլի պնդեցին։ դրան էլ համաձայնվեցի։ քյասար 3 օրվա մեջ 2 սկզբունք խախտեցի՝ արձակուրդիս նյութ գրելը ու մյուսը լրագրային՝ տեքստը մինչեւ հրապարակվելը շահագրգիռ կողմին տալ կարդալը։ ինչի՞ համար, որ էսօրվա օրով էդ բոլորով, կամ համարյա բոլորով հարձակվեն վրա՞ս։ Հիմա ստիպված եմ նրանց պատասխանել ու մտքովս չէր անցնի, որ բլոգս այսօր պետք կգա իմ դեմ ուրիշ բլոգում սկսված ( այստեղ ) հարձակմանը մի ձեւ պատասխանելու համար։
ինչեւէ, շուշանին ուղարկեցի վերջնական տեքստը ու ստացա տպելու դաբրոն։ հրապարակվեց սկզբում սեպտեմբերի 12-ին եւ օն-լայն մնաց մի օր, քանի որ կայքը վարի գնաց, իսկ հետո սեպտեմբերի 19-ին

http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3473&CID=3314&IID=1214&lng=eng


բայց պարզվում է, որ դաբրո ստանալն էլ դեռ քիչ է գոհանցելու համար տեքստի հերոսներին։ խմբագրություն նամակ գրեց իմ դեմ նրանցից մեկը՝ անժելան։ նրա անունը տեքստումս չկար, դե հնարավոր չէր դնել, բոլորը 9 էին, երեքը դուրս էր մնացել։ ես պատասխանեցի նրան ու ստացա մեկ էլ հարված շուշանից։ այ քեզ պատմություն։ անժելան նամակի կրճատ տարբերակը  դրեց իրենց բլոգում, իսկ շուշանը մեկնաբանեց թե իբր ես պատրիարխալ եմ ու չեմ հասկանում իրենց։ ի՞նչ էր մնում ինձ անել. հրապարակել իմ ու շուշանի նամակագրությունից հատվածներ, որոնք վկայում են, որ շուշանը համաձայնություն է տվել տպագրության բայց հետո, տպվելուց հետո սկսում է խփել։ ստիպված պատրաստեցի տեքստիս պատմությունը՝ ժամանակագրական նամակագրություններով և ուղարկեցի ցուցահանդեսի մասնակիցներին այս նամակով.


Հարգելի բարեկամներ,այս ֆայլը պատրաստեցի ներկայացնելու համար <Ի հայտ են գալիս. Հայ կին միասեռականները բարձրացնում են վարագույրը> հոդվածիս հրատարակման պատմությունը սկսած նրանից, որ շուշանը համաձայնություն է տվել հրատարակել հոդվածը մինչեւ անժելայի ու շուշանի բացասական արձագանքները: կարող եմ իմ ու շուշանի նամակագրությունը ամբողջությամբ ներակայացնել: իմ լրագրողական գործունեության ընթացքում եղել են նման պատմություններ ու ես նորմալ եմ վերաբերվում դրանց: միայն ափսոսում եմ որ այս առճակատումը ինձ սիրելի մեկի հետ եղավ: ասեմ նաեւ որ ես չեմ եղել այս հոդվածի նախաձեռնողը, ինձ առաջարկել է գրել այն շուշանը, որը <հանկարծ> պարզեց, որ ես պատրիարխալ եմ:

Միշայ(ՄԻասեռականների ամուսնության պատմությունը, որն հրապարակվելուց հետո Միշայի հարազատները վրդովվել էին, լինքը տեքստիս մեջ է) մասին գրածս նյութից հետո, որը ինչպես հայտնի է, ցավալի հետեւանք ունեցավ, երեւանի արվեստի քննադատների շրջանակում, որի անդամ է նաեւ անժելան, ինձ փորձել էին վարկաբեկել, թե իբր ես առանց միշայի համաձայնության եմ հրապարակել թերթում հոդվածը: փառք աստծո իմ ու միշայի նամակագրությունը պահպանվում է եւ այդ սուտն էլ հեշտ է բացահտյտել: բայց եթե նամակները չպահպանվեին էլ, ապա ի տարբերություն շուշանի, միշայի մտքով չանցավ ինձ մեղադրել ցավալի հետեւանքների համար իմանալով որ ես պահպանել եմ մեր պայմանավորվածությունները: Խնդրում եմ այս նամակը փոխանցել խմբի մյուս անդամներին:


ներկայացնում եմ ուղարկածս ֆայլի տեքստը

Մի պատրիարխալի հոդվածի պատմություն


Հոդված
կարմիր հատվածները հանել է խմբագիրը

(September 19, 2008)

Ի հայտ են գալիս. Հայ կին միասեռականները բարձրացնում են վարագույրը
Վահան Իշխանյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 15 Սեպտեմբեր, 2008

Երբ Շուշանն առաջին անգամ ծնողներին ասաց, որ ինքը միասեռական է, միանգամից զգաց, որ այլևս այդ ընտանիքի անդամ չէ։ Քանդելով հարազատների հետ երկակի կյանքի պատնեշը` քանդվեց նաև ավանդական պատկերացումներով հարազատության ընկալումը, որի ավերակների վրա կառուցվեց իրեն ծնողներից օտարացնող մեկ այլ պատնեշ։

Մեկ տարի անց նա իր միասեռական լինելու մասին հայտարարեց ու «ի հայտ եկավ» արդեն ամբողջ Երևանով, երբ 9 միասեռական արվեստագետ կանանցով Զարոբյան փողոցում գտնվող Ուտոպիանա կազմակերպությունում բացեցին «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» ցուցահանդեսը` վիդիեոարտ, ինստալյացիա, գեղանկար, ընթերցանություն։ Նրանք դարձան Հայաստանի առաջին քաղաքացի կանայք (2-ը սփյուռքահայ են), որ ի հայտ եկան որպես միասեռական հասարակության առաջ (տղամարդ հոմոսեքսուալիստների մասին տես` http://www.armenianow.com/?action=viewArticle&CID=1733&AID=1617&lng=arm

Օգոստոսի 3-ի ցուցահանդեսի` Երևանի համար չտեսնված «անամոթ» ազդագրերը փակցված էին տարբեր փողոցներում. «Հրավիրում ենք ձեզ (տար)օրինակ միասեռ կանանց խմբային ցուցահանդեսին` «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ»: Վերնագիրը ծնված է միասեռականի վիրավորանքից, երբ ծնողներին խոստովանելով իր սեռական կողմնորոշումը` նրանցից օտարանում է։

Նրանց բոլորին միավորում է կին, միասեռական և հայ լինելը։Շուշանը, որ նրանց մեջ միակ գրողն է, ընթերցեց Ուտոպիանայի փողոցի անունից վերցված վերնագրով` «Զարուբյանի կանայք» վեպից հատված («Ինքնագիր» թիվ 4), որտեղ տարօրինակ կանանց տարածության փնտրտուքն է մի հասարակության մեջ, ուր նրանց տեղ չեն տալիս։

32-ամյա Շուշանը ծնվել է Երևանում, բայց միասեռական հակումը նրան տարել է ԱՄՆ։ Կնոջ նկատմամբ առաջին ցանկությունը զգացել է 14 տարեկանում. «Սիրահարվել էի Սիլվանային` ինձնից 10 տարով մեծ ամուսնացած մի կնոջ։ Բոլոր պատերիս «Սիլվանա» էի գրել»։

Կիպրոսի Մելքոնյան վարժարանում ուսանելու ժամանակ ցանկությունները և սերը դասընկերուհու նկատմամբ նրան հասցնում են հոգեկան խանգարման։

Նա ամենասիրուն աղջիկն էր, բայց ինչպես արտահայտվի, ինչ բառերով դիմի նրան։ Ու Շուշանը երկատվում է՝ մեկն հետեւում էր մյուսի խենթություններին, ինչպես մի օր, երբ աղջիկը իր անկողնու մոտ խնամում էր իրեն, «խենթը» ասում էր. «արի փախչենք Լառնակա, ես կվիրահատվեմ, պուպուլ կունենամ ու մենք կամուսնանանք»։

Ուսումը կիսատ թողած` նրան բերում են տուն ու մի քանի ամիս բուժում։

Երևանում հստակ հասկանում է, որ ինքը միասեռական է, ու տղամարդկանց հետ սեքսի մեջ փորձում է խեղդել այդ «դիվական» ցանկությունը։ «Սիրահարվում էի աղջիկներին, ու ինձ թվում էր` դա մի մութ տեղ է, ուր ես չեմ կարող գնալ, նրանք իմ դևերն էին, որոնց դեմ պետք է պայքարեմ»։ «Մութ» տեղ մտնելու ելքը դառնում է ԱՄՆ մեկնելը, ուր առաջին անգամ կնոջ հետ է լինում:

Երկակի կյանքից ազատվելու վերջին քայլը ծնողներին ի հայտ գալն էր։ Անընդհատ ձգձգում էր՝ ենթադրելով օտարացման հնարավոր հետևանքները:

Ամեն անգամ մամ ասելուց հետո, երբ պատկերացնում էր պահը որ պիտի ասի ու հաջորդ արդեն այլ իրականության մեջ հայտնված րոպեն, ուր կորցնելու է ծնողների ջերմությունը, ուր բարձրացող պատնեշը հեռացնելու է իրեն միակ հարազատներից, փոշմանում էր ու այլ թեմա բացում ու հանգիստ շունչ քաշում, որ չասաց։

Երևանյան արձակուրդի ժամանակ մի առավոտ խոստովանում է։ Հայրն ասում է. «Ամեն ինչ կսպասեի քեզնից, որ կարող ես թմրամոլ դառնաս, բայց ոչ էդ»։

Ծնողները դուրս են գալիս զբոսանքի։ Շուշանը վախվորած հարցնում է. «Կարո՞ղ եմ ես էլ գալ»,- կարծես հարցնելիս լիներ. «Դուք ինձ չե՞ք մերժում»։ Համաձայնվում են, բայց Շուշանը զգում է, որ ինքն այլևս այս ընտանիքի անդամ չէ։

Իսկ ո՞ւր են ընտանիքից խորթացման երկյուղով երկակի կյանքին հարմարված իր բախտակիցները, որոնք ոչ շանս ունեն բացահայտ ապրելու, ինչպես Շուշանը ԱՄՆ-ում, ոչ էլ համարձակություն ծնողներին ասելու։

Նույն ժամանակ Երևանում «Ուտոպիանա» կազմակերպությունում արվեստագետ Լուսինեի հետ ծանոթությունը դառնում է միասեռ կանանց խմբի միավորման ու համատեղ ծրագիր իրականացնելու սկիզբը։

30-ամյա Լուսինեն ասում է, որ միասեռական լինելը գիտակցել է 20 տարեկանում։ Ապրում է հարազատների հետ, ուր լռելյայն կռահում են նրա կողմնորոշումը: Մոր խորհուրդը` ճիշտ կանի գնա Հայաստանից, միակ ակնարկն է եղել։ Բայց ոչ մի կողմը չի ուզում լռությունը խախտել։
Ի հայտ գալու վախը ուղեկցել է «Զարուբյանի կանանց» կես տարի` այն օրից, երբ սկսել է մարմնավորվել համատեղ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը։

Ինչպես 26-ամյա Լուսիայի վիդեոյում՝ կինը շշնջալով այնպես է խոսում, որ ոչինչ չի լսվում, ու միայն երբեմն մի քանի բառ համարձակվում է բարձր ասել՝ «ցավ պատճառել»։ 30-ամյա Աստղիկը տրաֆարետը քաշեց, ու հատակին հայտնվեցին ալյուրով ձուլված երկու սեր անող կանայք։ Ցուցահանդեսը հնարավորություն տվեց պատկերով արտահայտելու այն, ինչ թաքցրել է ամբողջ կյանքում։ Մայրը չգիտի իր կողմնորոշումը, քրոջ առաջ անկեղծացել ու ասել ... «Յա՛խկ». եղել է պատասխանը։

Քայլն արված է, բայց Աստղիկը դեռ վախենում է. այո, հրապարակային ի հայտ է եկել, բայց չէր ուզի մայրը իմանար. «Վախենում եմ, առաջին հերթին, որ մամաս չիմանա, իսկ քաղաքը փոքր է, ու շատ տհաճ պատմություններ կլինեն»։

Ի հայտ չգալու մյուս պատճառը տնտեսական կախվածությունն է ընտանիքից։ 22-ամյա Արփին ասում է, որ եթե լավ աշխատանք ունենար և կարողանար առանձին ապրել, հանգիստ ի հայտ կգար, բայց հիմա չափից դուրս պատասխանատվություն է դնում ծնողների վրա, որոնք և՛ պետք է կերակրեն իրեն, և՛ բարեկամների ու հարևանների առաջ ամոթով կրեն դստեր կողմնորոշման ծանրությունը։ Նա փերֆորմանսով պետք է Լուսինեի մորը հեռախոսով տեղեկացներ դստեր սեռականության մասին, բայց չարեց, վախեցավ։

Բացահայտվելու ու չբացահայտվելու, հրապարակային ցուցահանդես անելու ու դրա արձագանքից վախենալու արանքում «Զարոբյանի կանայք» խնդրեցին իրենց կիսաբացահայտ՝ առանց ազգանունների, միայն անուններով ներկայացնել։

Տորոնտոյից երկու կանայք նույնպես բախվում են միասեռականությունը ժխտող հայ համայնքի պահպանողականությանը, բայց, ինչպես Ալինան է ասում (բոլորը խնդրեցին իրենց կիսաբացահայտ՝ առանց ազգանունների, միայն անուններով ներկայացնել), ինքը կարող է համայնքից հեռանալ, իսկ Հայաստանում կանայք հեռանալու տեղ չունեն։

47-ամյա Ալինան ծնվել է Թեհրանում, 1980-ից ընտանիքով ապրում են Տորոնտոյում։ 30-ում հայտնաբերում է իր մեջ միասեռականին ու հայտնում ամուսնուն, որը նրա մազերը խուզում է որպես նոր կյանքի խորհուրդ։ 12 տարի ակտիվ լեսբիական կյանքով ապրելուց հետո իր ընկերուհու՝ Մելանիի հետ միացել է ամուսնուն, ու երեքով ստեղծել ընտանիք. «Ես չեմ ուզում միասեռական պիտակը (թայթլը) կրել, դա սահմանափակ է, քանի որ տարիներ անց կրկին սիրահարվել եմ ամուսնուս»։

Երբ միասեռական լինելու մասին հայտնում է դաշնակցական մորը, նա գոռում է. «Ալինա՛, ինչի՞ ես ուզում ինձի տանջել»։ Հորը չի հայտնում։ Ավանդապաշտ մարդուն, ով վստահ է, թե աղջիկը պիտի կույս ամուսնանա, նորությունը շատ կվհատեցներ։ Փոքր եղբայրն էլ է միասեռական, բայց ընտանիքում չգիտեն այդ մասին։ Ալինան ասում է, որ թեև հայկական համայնքում «խայտառակ» համբավ ունի, բայց իր ընկերուհիների հետ եկեղեցական տոներին սկսեց այցելել համայնքային ակումբներ:

«Նույնիսկ չէին բարևում, ես գոյություն չունեի նրանց համար»,- ասում է նա։«Զարուբյանի կանանց» պատմությունները նրա համար դեժավյու են, հիշեցնելով իրեն սեփական փորձառությունը։



Հատվածներ Շուշանի նամակներից Վահան Իշխանյանին, որոնք նա գրել է կարդալով «Ի հայտ են գալիս. Հայ կին միասեռականները բարձրացնում են վարագույրը» տեքստը մինչեւ այն կհրապարակվեր արմենիանաուում


indz tvum e vor lav hodvats e, miajn te shat mi xoratsi vaxi paimani vra – vaxits batsi urish shat drakan baner el kan -- karevor e drank nshel, che vor hodvatsid npataknerits mekn e nayev azatel mer entertsoghnerin irents stereotipnerits u ognel vor sksen tesnel tarm u bari achkerov. merci vahan jan, shushan,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

vahan jan,
gone mi tegh nshver anzhelai masnaktsutyune, gone greir vor kurator (hamadrogh) uneink, vore mez boloris i mi berets (?) mek el gone mi 2 togh el adrinei masin avelatsneir, ha? ain vor na el er kanadaits u te inch karevor pah er ir hamar masnaktselu mer tsutsahandesin. ain vor marde ir verjin kopeknern e tsaxsel miajn te vor ga u masnaktsi -- kartsum em vor eakan e ays amenum (voch te vor lkum enk hayastane, ayl tegh enk pahanjum boloris hamar).
aha nkarnere. xndrum em anpaiman copyright grvi photo by sarah chance. karogh es nra voghj anune ogtagortsel fotoi hamar.
heto aveli yerkar kgrem, bayts endhanur armamb haskanum em ko tesakete yev hamadzain em vor handznes tpagrutyan.
merci,s

Անժելայի նամակը արմենիանաուի խմբագրությանը: վերնագիրը վերցված է նույն նամակի http://queeringyerevan.blogspot.com/ բլոգում հրատարակված ավելի կրճատ տարբերակից:

Հոդված՝ մեր մասին...կամ արդյո՞ք մեր...Հոդված Վահան Իշխանյանի մասին.... Վահան Իշխանյանի հոդվածն է լույս տեսել ArmeniaNow-ում.
http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1202&CID=3155&AID=3276&lng=arm

Hi, I am trying to publish the following comment under VahanIshkhanyan's recent article,a and its not working.I would appreciate if you could post the following comment. Thearticle is: http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3276&CID=3155&lng=eng&IID=1202#comments--

From a Woman of Zarubian

I am one of the women of Zarubian, and I am not homosexual. Thearticle is full of misconstructions, misconceptions and mistakes.Here's a very schematic outline of what I pinned down:
1. The project was not about coming out, neither about being lesbianand Armenian. It about a specifically queer perspective, trying tonegotiate the boundaries of visibility and invisibility.
2. Is it with Shushan's agreement that her identity is being disclosed?
3. Lusine is not an art critic. She is an artist.
4."Women of Zaroubyan" don't construct their identities in fear. Thefear factor is overused here in order to exotisize them whilelabeling.
5.Lusya's work is about sensual, intersubjective communication throughwhispering and touching. There is no fear in it.
6."She was supposed to inform Lusine's mother in a performance abouther daughter's orientation by phone, but did not because of fear." -THERE WAS NEVER SUCH PLAN-to inform Lusine's mother....
7. Alina was the first time in Yerevan in July-August. How could shehave problematic reputation and in addition, to go to clubs in spring.8. You are claiming that you are not disclosing identities, butproviding so many details that these people could be easily identifiedby friends and relatives, and even those who would want to find them.What about the sense of responsibility towards the "subject" of yourstudy?9. I am an active an participant of the project and I am nothomosexual...I was totally absent from the article, because otherwise,the writer couldn't claim many of his misrepresentations...Does thissay something?
Angela

Շուշանի արձագանքը քուիրինգերևան  բլոգում անժելայի նամակին

Shushan A. said... պատրիարխները մեզ երբեք էլ չեն հասկանա. չեն պատկերացնի. չեն թարգմանի, քանի որ իրենց թարգմանությունը արվում է իրենց լեզվով իրենց լեզվի համար . .September 16, 2008 8:09 AM

Վահանի պատասխանը Անժելային

սիրելի Անժելա,
կարդացի նամակդ ուղղված մեր խմբագրին, որտեղ, ըստ քեզ բազմաթիվ սխալեն ես գտել։ քո գտած սխալների մի մասը իրոք կան, որոնք կապված են իմ հայերեն տեքստի անգլերեն սխալ թարգմանության հետ։ կարծում եմ դու կարող էիր ծանոթանալ նաեւ հայերեն տեքստին ու նկատել դա։ օրինակ անգլերենում լուսինեն ներակայցված է արտկրիտիկ, որի պատճառը հայերենից արվեստագետ բառի սխալ թարգմանությունն է։ նմանապես ալինային վերաբերող հատվածն է սխալ թարգմանվել եւ անգլերենում գնացել է թե "երեւանում խայտառակ համբավ ունի"։ մյուս, քո կարծիքով, սխալները սուբյեկտիվ ընկալման եւ այլ խնդիրների հետ են կապված։ օրինակ, դու գրում ես թե դու նույնպես զարոբյանի կանանցից ես, բայց միասեռական չես, այսինքն փորձելով ինձ սխալ դուրս բերել, որ գրել եմ թե սա միասեռական կանանց ցուցահանդես է։ եթե սխալ կա, ապա սխալը ձեր ազդագրի մեջ է ուր գրված է "տարօրինակ միասեռ կանանց խմբային ցուցահանդես"։
կարծում եմ, որպես արվեստաբան կհամաձայնվես, որ ցուցահանդեսները տարբեր մեկնաբանություններ են ունենում, եւ բազմաթիվ հանդիսատեսներին, որոնց մեջ նաեւ լրագրողներ, այնքան էլ կորեկտ չի պարտադրել մի մեկնաբանությւոն, ինչպիսին քո մեկնաբանություններն են որոնք որպես վերջնական ճշմարտություն են ներկայացված։ քո կարծիքն էլ կարող ես գրել որպես առանձին հոդված որով էլ կերեւա տպավորությունների տարբերությունը։ եթե կարծում էիր քո մեկնաբանությունը պետք է գրված տեսնեիր, կարող էիր ուղղակի մի տեքստ գրել եւ առաջարկել ինձ որ ես միայն տակը ստորագրություն դնեմ, եւ ինձ նյութ գրելու առաջարկություն չլիներ։ հաջորդը, շուշանը նախապես կարդացել էր տեքստս ու համաձայնություն տվել հրապարակման համար, բայց ես չէի ուզենա մեր այդ խոհանոցը իմացվեր խմբագրությունում, որը դու արել ես։ լրագրողական էթիկայի խախտում է երբ լրագրողը նախապես, մինչ հրապարակվելը նյութը նյութի հերոսին ցույց է տալիս, քանի որ լրագրողը թույլ է տալիս ուրիշին խառնվել իր անկախությանը։ ես այդ զիջումը արել եմ հարգելով ու սիրելով բոլորիդ եւ չէի ուզի որ այդ մասին իմանային մեր խմբագրությունում, մանավանդ խմբագիրը։ փաստորեն սխալվել եմ համաձայնվելով մինչ տպագրվելը նյութը ցույց տալ։ այո, ես գիտեմ որ դու այս նախագծի ակտիվ մասնակիցներից ես, բայց լրագրողական նյութի համար պարտադիր չի բոլոր մասնակիցների անունները գրելը, եւ ես, որպես լրագրող, ընտրում եմ այն ինչ, իմ կարծիքով, առավել հետաքրքիր է դարձնում նյութը։ լրագրողական նյութը չի կարող որեւէ ցուցահանդեսի բոլոր մասնակիցների անունները ներառել, քանի որ այն կատալոգ չի եւ ոչ էլ ժողովի արձանագրություն։ քո պատմության մեջ չկար այն կոնֆլիկտը, որ նյութը հետաքրքիր դարձներ, իսկ քո բացման խոսքը մի փոքր խրթին էր ու ընթերցողների համար գուցե մի փոքր անհասկանալի լիներ։ դու ինձ մեղադրում ես, թե խախտել եմ պայմանավորվածությունը բացահայտելով միասեռ կանանց ինքնությունները։ սա արդեն ինձ համար տհաճ մեղադրանք է ու դրա մեջ տեսնում եմ մի, ինձ համար դեռ անհասկանալի, կողմնակալություն։ մեր պայմանավորվածության համաձայն ես աղջիկների միայն անուններն եմ գրել առանց ազգանունների։ ուրիշ մանրամասն որ կմատներ նրանց չեմ գրել։ այո, գրել եմ մի քանիսի գործերի մասին ու որ նրանք արվեստագետ են։ եթե այս մանրամասն էլ չգրեի, նյութը ընդհանրապես իմաստ չէր ունենա։ բայց այս թյուրիմացությամբ դուք նաեւ ինձ փորձել եք հարվածել իմ խմբագրի առաջ, քանի որ ներկայացնելով ինձ որպես պայմանվորվածություն խախտող ու հերոսի ինքությունը մատնող, փորձել եք "մատնել"(զրպարտել) խմբագրիս թե ես լրագրողական էթիկա եմ խախտել։ ի հարկե, ձեր գրածով իմ հեղինակությանը խմբագրության ներսում չեք կարողացել հարվածել, քանի որ ես այնտեղ աշխատում եմ արդեն 7 տարի ու իմ աշխատաոճը ճանաչում են։ եթե նման "մատնագրություն" մի լուրջ թերթում արվեր մի անհայտ լրագրողի դեմ, այն իր ցանկալի արդյունքը կտար, ու եթե չհեռացնեին, ապա նկատողություն կարող է տային. սա է եղել ձեր ուզածը։ բայց վրիպել եք։ ցավալին ինձ համար "մատնագրութւոնն" է մեկից, որի նկատմամբ միայն հարգանք եմ ունեցել։
վահան իշխանյան

Անժելայի պատասխանը Վահանին

Սիրելի Վահան,
շնորհակալ եմ արձագանքիդ համար։ Դիտարկումներիս երկու կետը, իրոք թարգմանության հետ է կապված, բայց մյուս բոլոր կետերը վերաբերում են ներկայացման խնդիրներին։
Մինչ առաջ անցնելը նշեմ, որ որևէ տեղ չեմ բացել "ներքին խոհանոցային" այն հանգամանքը, որ Շուշանը կարդացել է քո հոդվածը, մինչև հրատարակվելը։ Ո՞րտեղ դու նման բան նկատեցիր, որ հետո էլ եզրահանգման եկար, որ դրանք "մատնագրություններ են", և ես մտադրություն եմ ունեցել քո խմբագրի առաջ քեզ վարկաբեկել։ Վստահեցնում եմ, որ նման միտք նույնիսկ կես վայրկյան չեմ ունեցել։Դու մտահոգվում ես, որ քո խմբագրի առաջ մեկն ուզում է քեզ զրպարտել(ինչը, նորից եմ կրկնում, իմ մտադրությունը չէր). իսկ ի՞նչ կասես այնմասին, որ հնարավոր է՝ դու մարդկանց կյանքի անվտանգության կամհարազատների հետ նրանց հարաբերությունների վրա ես խաղում՝ կենսագրականվառ մանրամասներ նշելով – անուն, տարիք, զբաղմունք, նույնիսկ երբեմնուսումնառության նախկին վայրը, և այլ...
Իհարկե, ես չեմ հավակնում ասելու, որ իմ մեկնաբանությունն է բացարձակ ճշմարտությունը, բայց կուզեի, որ մի փոքր ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենայիք այն մարդկանց, ում մասին գրել եք՝ առանց նրանց փաթաթելու վախվորած զոհի տարբեր գնապիտակներով։ Այսքանը...այլապես ձեր նամակից այն տպավորությունն է ստեղծվում, թե ես փորձել եմ ձեզնից վրեժխնդիր լինել, որովհետև իմ անունը չեք նշել։ Ամենևին, անվանս բացակայության փաստը միայն բերել էի, որ ցույց տայի, թե միասեռական լինել–չլինելու մասին չէր պրոյեկտը, այլ որոշակի, միասեռ, տարօրինակող հայացքի։Իհարկե, դու կարող ես գրել այն ամենը, ինչ կամենում ես, պարզապես ես էիՎահան Իշխանյանից մի փոքր ավելին սպասում, քան սովորական հայաստանյանլրագրողից կսպասեի... Այո, դու ճիշտ ես, մենք եթե ուզում ենք մերխնդիրներն արտիկուլացնել, ապա պետք է նույնպես հոդվածներ գրենք...և գրումենք։ queeringyerevan.blogspot.com - հայերեն և անգրելեն։
Եթե պրոյեկտի բացման ժամանակ իմ խոսքը ձեզ համար այդքան խրթին ուանհասկանալի էր, ապա մեծ պատրաստակամությամբ կպարզաբանի, բացատրեի՝ թեբացման օրը, և թե քննարկման ժամանակ։ Քննարկումը հենց միմյանց լսելու ուփորձել հասկանալու համար էր կազմակերպված։
Ինչևէ...միայն ցավում եմ, որ իմ կոմենտները որպես դիտավորյալմատնագրություն եք ընկալել։
Անժելա

Շուշանի արձագնաքը վահանի պատասխանին ու Անժելայի նամակին

վահան,
նախ ասեմ որ իրոք, անգլերեն թարգմանությունը շատ վատն է, շատ բաներ աղավաղում է ու սխալ է ներկայացնում: Հոդվածն առանց այն էլ շատ կրճատված է, երկու առումով` կրճատել են քեզ որպես լրագրողի (գիտեմ որ խմբագիրդ ամեն ինչ հանում ու պակասեցնում է բառաքանակության առումով) դու էլ քո հերթին մեզ ես կրճատել (նախ` հոդվածում տեղավորվելու համար ու հետո` քո պատկերացումներին մեզ հարմարացնելու նպատակով) ու ստացվել է խեղկատակություն:
չնայած որ խնդրեցինք որ անոնիմ պահես մեզ, բայց ինձ այնքան լավ ես նկարագրել առանց ազգանունս տալու, որ ցանկացած մարդ գիտի որ դա ես եմ -- արդեն նամակների գրոհ է սկսվել: և իհարկե դա ոչինչ, էական չէ, բայց էականն այն է որ փոխանակ մի քիչ խրախուսեիր մեզ, ցույց տայիր մեր ուժն ու ցանկությունը կիսվելու, մեր առաջին անվստահ, բայց և անվախ ու անկախ քայլերը դեպի հասարակությունը որ մեզ անտեսում, ատում ու չարչարում է , դու գրել ես այն մասին ինչ որ սպասում էիր ու ինչ որ պատկերացնում էիր, բայց ոչ այն ինչ որ կար. իրականությունը. մի խոսքով օբյեկտիվությունը պահպանված չէ. գրում ես երկուղից, քանի որ ինքդ ես երկյուղավորված: բայց չգիտեմ թե ինչից:
մենք իհարկե մեզ այդպիսին չենք տեսնում: իհարկե ոչ էլ որպես հերոս ենք տեսնում. դու գրում ես նյութ ոչ թե հերոսների մասին (սա գեղարվեստական արձակ չէ) այլ իսկական մարդկանց, մարդիկ ովքեր ունեն իրենց կարծիքն ու ցանկությունները, մարդիկ ովքեր ինչ-որ փորձարկման օբյեկտներ չեն, այլ որ ունեն զգացմունքներ, արժանապատվություն և պատասխանատվություն այլ մարդկանց հանդեպ (թեկուզ հենց ծնողների): և եթե գրողն իր հերոսին կարողանում է մանիպուլացնել իր ուզած ձևերով, դա արվում է գրականության աշխարհում, որն իրականի հետ կապ չունի կամ ես այդպես եմ հասկանում (եթե ոչ ապա դա արդեն գրականություն չի): որքանով ես գիտեմ դու գրական արձակ չէիր պատրաստվում գրել, հետևաբար հերոսի հարցը մեջտեղից դուրս է գալիս -- և իրական մարդկանց հերոսի պես մանիպուլացնելու շփոթմունքը առաջանցում է շատ անհասկացություններ -- մեր միջև, ինչպես նաև մեր ու հասարակության միջև:
բայց դու այս ամենը արդեն գիտես . . .
սիրով`շուշան

Վահանի պատասխանը շուշանին

շուշան,
ես զարմանում եմ նամակիդ վրա քանի որ նրանից տպավորություն կարող է ստեղծվել, թե դու իմ հոդվածը չէիր կարդացել։ եթե կարծում էիր թե քեզ բացահայտել եմ ապա ասեիր չհրապարակեի։ ինձ համար զզվելի է որ հրապարակումից հետո հանուն անժելայի հետ համերաշխության ինձ մեղադրում ես քեզ բացահայտելու մեջ։ դու ճիշտ ես, ես գուցե վախեցած եմ, եւ գնալով պատճառը ավելի խորն եմ հասկանում. այն է որ չեմ տեղավորվել որեւէ խմբակցության մեջ ու որեւէ մեկը իմ արարքին համերաշխություն չի ցուցաբերել(բացառությամբ վիոլետը, բայց այդ համերաշխությունը ինձ համար մխիթարություն է, քանի որ հրապարակային, այսպես նամակով չի մասնակցում իմ շահերի պաշտպանությանը, ու դա ես համարում եմ կոռեկտ), իսկ հայաստանի նման երկրում մարդ պաշտպանված չէ որ կարողանա իր մենակությամբ ապրել։ ստիպված վախենում եմ։ ողջունում եմ ձեզ, որ (տարօրինակ) կանանց այս հիանալի համերաշխությունն եք ստեղծել ու կարող եք հարձակվել ինձ վրա։ միայն ասեմ որ ես փորձել եմ ձեր գործունեությունից ու ակցիայից հնարավորինս հետաքրքիրր բան քամել։ եթե կարծում ես թե իմ գրածից ավելի հետաքրքիր բան կար այդ ամենում, ես այդպես չեմ կարծում։ կներես որ գրել եմ այդ հոդվածը։
վահան

բոլոր մասնակիցներին ֆայլը ուղարկելուց հետո շուշանի պատասխանը վահանին

վահան,
առաջարկս որ գրեիր հոդված, գալիս էր այն հանգամանքից, որ վստահ էի, հավատում էի որ երևանում գրող լրագրողներից երևի թե ամենաազատամիտը դու ես ու որ թե ինձ հետ ու թե արվեստագետների հետ (ցուցահանդեսից դուրս) շփվելուց հետո մեզ ավելի լավ , ավելի ամբողջական ձևով կհասկանաս:
թվում էր թե լավ հոդված էր ստացվելու . . ես մոռացել էի որ դու քո գրածները չես վերանայում ու խմբագրում, առաջին անգամ սևագիր անելուց հետո չես քննարկում ինքդ քո հետ -- լավ է ստացվել թե վատ: երբ ինձ ուղարկեցիր սևագիրը, ես քեզ առաջարկներ արեցի որ փոխես որոշ բաներ: նրբանկատորեն արեցի այդ առաջարկները, զգալով քո ցավը, իմանալով թե ինչ բան է երբ (լրա)գրողին ասում են լավ չես գրել, փոխիր, հանիր, ավելացրու, պարզաբանիր, և այլն: չպարտադրեցի ոչ մի բան -- հուսալով որ կհասկանաս միտքս կես բառից, որ ակնարկներս զուր չեն անցնի: ուզեցիր մեզանից մեր նամակագրական էջերից որոշ բաներ -- ուղարկեցինք, հուսալով որ դա կհարստացնի քո հոդվածը: խնդրեցիր որ բացատրենք թե ինչ ենք ուզում ասել մեր վերնագրով, ինչպես ենք մենք թարգմանում այն -- դա էլ ուղարկեցինք: բայց դու արդեն ունեիր քո սևագիրը -- ամեն ինչ արդեն պատրաստ էր, ֆիքսված, ամեն ինչ լավ էր հնչում քո ականջին ու էլ փոփոխելու ոչ մի կարիք չկար: այո, արվեստը կամ դեպքը կարող է թարգմանվել հազար ու մի ձևով, բայց լավ թարգմանությունը հաշվի է առնում նաև ստեղծողի գոյությունը և չի աղավաղում նրա խոսքերը, չի փոխարինում ստեղծողի միտքը իր աղճատված մտքերով:
ու վերջնական արտադրանքը, խմբագրական կրճատումներից հետո (իհարկե խմբագրիդ առաջարկները, որ ամենևին էլ առաջարկներ չեն այլ հրահանգներ են, չէիր կարող անտեսել, ինչպես անտեսեցիր մեր առաջարկները), որ տպվեց armenia.now-ում ինձ համար բացի բամբասանքից ուրիշ ոչ մի բան չի ներկայացնում: ցավում եմ որ խնդրեցի քեզ գրել հոդվածը:
շուշան


վահանի պատասխանը շուշանին

շուշան, ես արդեն հասկանում եմ որ ցանկացած փաստ կարող ես խեղաթյուրել։ 1.ես քեզ սեւագիր չեմ ուղարկել այլ վերջնական տարբերակը։ մեր նամակագրության մեջ հստակ երեւում է որ ուղարկածս սեւագիր չի։ ես միշտ էլ կարող եմ վերանայել գրածս, բայց քեզ հազար անգամ բացատրել եմ որ ծավալը չեմ կարող մեծացնել։ իսկ քո առաջարկներով ծավալը մեծանում էր։
2.խմբագիրը շատ քիչ բան է հանել իմ կողմից քեզ ուղարկած տարբերակից։ յուրաքանչյուրը համեմատելու դեպքում դա կտեսնի եւ քո կարծիքների փոփոխությունը, ինչքան էլ փորձես փաստերը խեղաթյուրել, երեւալու է։3. այս ամբողջ նամակդ մի բան է, որ մի կերպ ստեղծածդ կեղծիքը լղոզես։ փաստը մեկն է՝ դու կարդացել ես հոդվածիս վերջնական տարբերակը ու ասել որ կարելի է տպել, իսկ հետո խմբակային մտածողությունը եւ տեքստի ազդեցությունը ստպել է քեզ կարծիքդ փոխես ու հիմա անհեթեթ փաստարկներ բերել, թե ինչ ենթատեքստեր են եղել նամակներումդ։ քանի որ դու ինձ պիտակներ ես կպցնում(պատրիարխալ եւ այլն), ես էլ իմ տպավորությունը կասեմ որ առնվազն քո ու անժելայի բնութագրման մեջ տարօրինակ բառի միջի տար- ածանցի փոխարեն մի- ածանցն է երեւում եւ խմբակայնությունը ստիպում է ձեզ միակերպ ու միօրինակ դառնալ ու մտածել, հանուն այդ միասնականության էլ պատրաստ ես ցանկացած փաստ շրջել ու իմ վրա հարձակվել։ իսկապես ափսոսում եմ, քանի որ եթե նույնիսկ սխալվել եմ, ապա իսկապե՞ս այդ սխալը(որին, կրկնում եմ դու դաբրո ես տվել) այնպիսին է, որի պատճառով մեր բարեկամությունը արժեր ոտքի տակ գցել։ ուրեմն հարցը բնավ էլ սխալի մեջ չէ ու արդեն չեմ էլ ուզում փնտրել թե որտեղ է։ կամ գուցե դաբրո ես տվել հոդվածիս որ տպվելուց հետո կարողանաս պատրիարխալի կողմից չհասկացված լինելու հաճույքը՞ վայելել։
4. ակնարկում ես թե ենթարկվում եմ խմբագրիս ու ոչ քեզ։ կարող ես ինչ ուզես ասել իմ հասցեին, դրանք ինձ չեն վիրավորում, կրկնում եմ, ենթարկվել եմ խմբագրիս այնքանով, որ իր սահմանած ծավալի մեջ եմ փորձել մնալ։ եւ եթե յուրաքանչյուր աշխատանք պայմաններ է ունենում ապա դա էլ իմ արմենիանաուում աշխատելու պայմաններից մեկն է։ իսկ քեզ ենթարկվելու դեպքում ուղղակի ծավալներից դուրս պիտի գայի։5.եթե ազատամտությունը այն է ինչ դու հիմա անում ես իմ նկատմամբ, եւ անժելայի անունը տեքստերումս խցկելն է, ապա հաստատ սխալվել ես, թե ես ազատամիտ եմ։
այս խոսակցությունը իմ ու քո մեջ համարում եմ սպառված, քանի որ անհնար է ապացուցել այնտեղ ուր փաստերը ապացույցի տեղ չեն անցնում եւ ընդդիմախոսս կախված եղանակից կարող է առանց վարանելու տեսակետները փոխել ու նոր տեսակետը որպես հին հրամցնել։ նաեւ ինչքան փաստերս շատացնում եմ ընդդիմախոսս ավելի ագրեսիվ է դառնում։

դեռեւս բարեկամության հավատով
վահան

No comments: