Search This Blog

Sunday, March 15, 2009

կտենաք, բիձու արձանը կդնեն

Բիձեն չէր թողնում անցնենք, դեմ էր տվել կոշիկի տուփը մեջը շոկոլադներ։ սեմուշկա չէ, գրիչ չէ, շոկոլադ, գրանդ քենդիի բատոնչիկները։ սիում եմ գրանդ քենդիի բատոնչիկները, բայց որ առնեմ՝ խանութից, սիրուն, սուպերմարքեթում ընտրեմ ուզածս շակալադնի բատոնչիկը, մուծեմ չեկը առնեմ, որ հետո էշ էշ ստուգեմ։ բայց փողոցում փնթի բիձու ձեռից դե արի բատոնչիկ վեկալ։
էն էլ քաղցրի հեչ ախորժակ չկա, էրկու բակալ պիվեն խմած, խինկալները կերած, համով համով, թումանյանի խինկալիանոցի խինկալու որակը հելել ա, կա չկա, պովրին փոխել են, ավելի յուղոտ ու համով ա դառել։ համարյա միմինոյի խինկալիին հասնում ա։ մենակ միմինոյի վատը էն ա, որ էրկու անգամ թանկ ա։ ափսոս մարդա յոթ հատ զակազ տվինք, չնայած ջավախյանը հինգ հատ կերավ՝ էս էրկուսը դու կեր։ասի՝ ինչ լավ ա, էլի զակազ տալու տեղը էս էրկուսը կուտեմ ու կբավարարվեմ։ հաշիվը ջավախյանն ա փակում, ծախսի տակ չգցեմ՝ թազա զակազ տամ, կարամ տամ՝ ես վճարեմ թազի տեղը, բայց էդ էլ դուս կգա ջավախայնը մասնակի պատիվ ա տվել, ու համ էլ որ ձեռդ արդեն տանում ես բումաժնիկդ կարող ա էնքան դնես, որ դուս գա կես-կես, ու ջավախյանի պատիվ տալու գաղափարը փջվի։ Իսկ ես որ խինկալիանոցի կողով անցնելուց ասի՝ Լևոն խինկալի պատիվ կտա՞ս, ասեց հա, այսինքն ես պատիվ տվող տղերքից եմ, ինչպես կասեր Վերվարածների ճըպլը, բայց ի տարբերություն ճըպլի, ջավախյանը չի ասում՝ անում ա։ քյասար ջավախյանին կանչեն վերվարածներ խաղալու որպես ճըպլի հակապատկեր։ չի գնա, կասի՝ արա ես իմ վերնիսաժը թողեմ էթամ խաղա՞մ։ բա ընտանիքս ով պահի՞։ հա բայց որ խաղաս, փող կտան։ ձեն չի հանի, մենակ կասի՝ չէ ես վերնիսաժը թողնող չեմ։ ու որ մի ամիս առաջ ջավախյանի հետ Լիպոյի ներկայությամբ վիճում էինք, թե ով ա ավելի շատ հաշիվ փակել, ես խոսակցության մեջ ասի՝ դու ե՞րբ ես պատիվ տվել, միշտ ես եմ տալիս, ջավախյանը ինչ-որ բան ասեց, բայց չպնդեց։ Ու որ հիմա ասի պատիվ կտա՞ս, առանց երկար բարակ մտածելու ասեց՝ գնացինք։ մատուցողին զակազը տվինք, տասնչորս հատ խինկալի, ի՞նչ պիվա նունեք, կազյոլ ու կիլիկիա, էրեբունի կոտայք չունեք, չէ, դե լավ, էրկու հատ էլ կիլիկիա, կասյոլը լավն ա, բայց հո Ջավախյանի թշնամին չեմ։ մեկ էլ ուրիշ մատուցող եկավ, ինչ կցանկանաք, էլի տասչորս հատ խինկալի էրկու բակալ կիլիկիա։ մեկ էլ էն մյուսը էկավ էրկուհատը բերեց, հետո էլ էն մյուսը ուրեմն դուք զակազ տվել էի՞ք, հա՝ ասի։ բա ես էլ եմ մի բակալը արդեն լցրել։ ոչինչ, կորած տեղ չի, էդ մեկն էլ բերեք։ ու ես էրկու բակալ խմեցի, ջավախյանը չուզեց մի բակալը կիսվենք։ Հիմա խինկալին կերած, պիվեն խմած, դավոլնի, փորներս դեմ արած, դուս ենք գալիս, քայլելով հյուսիսային պողոտայի կողով անցնում նայում պողոտայի կողմը, վեց անց ա, էս լևոնականները ո՞նց են քչացել, քայլում պռասպեկտ, պռասպեկտով աֆիշների մոտով անցնում, մեկ էլ Սերգեյին տեսնում, Կազիրոկի դեմի մայթի ցելաֆոնով ծածկած կաֆեում կոֆե խմում, ես մակկոֆե, որ ծխելը հենց թարգում եմ կոֆեն քչացնում եմ, մակկոֆե եմ զակազ տալիս, ու հետո հելնում ու արդեն իրեքով փորներս տնկած քայլում վերև, խոսում դեսից դենից, մեկ էլ նազլո դեմներս ա դուս գալիս, բիձեն ու խոչընդոտում մեր մտավորական ընթացքը։ ատամները թափած, կապուտ գույնի հնացած ու սևացած կուրտկով, բիձեն յազվա ա՝ առեք էլի, ինչ կլինի պլիտկեքից առեք։ չես կարա առաջ էթաս, կամ պիտի բրդես, չես բրդում որ ձեռներդ կուրտկի չկպնեն կեղտոտվեն, հետ-հետ ես քաշվում, թեքվում բրդելու գործը թողնում ջավախյանին։ բա եհովայի վկաները հալալ չե՞ն, հարցնում են՝դուք ուզում եք ճշմարտությունը իմանաք, ասում ես՝չէ, ժպտում գնում են։ Հետո էլ բողոքում են Եհովայի վկաներից, իսկ բիձով ոչ ոք չի զբաղվում, մի հատ չտեսանք, մեր ազգային գործիչները ասեն՝ կոնսերվատորիայի դեմի բիձեն խախտում է չի թողում խինկալին մարդիկ նորմալ մարսեն, մարսողաորսությամբ է զբաղված։ ջավախյանը չի բրդում, առաջ ա քշում, բիձեն դեմից հետ-հետ գնալով էլի պնդում ա, կամ առնես ազատվես կամ ինչ կարաս անես։ էնկոմ գնա էլի, չենք առնելու,-ձայնը բարձրացնում ա ջավախյանը։ բիձու կլրի՞ն ա։ ինչքան ուզում ա գոռա, էլի յազվա՝ առեք էլի, առեք էլի, անատամ բերանով մի հատ էլ ժպտում ա, էն էլ թախծոտ։ ես արդեն էն ծերից եմ քայլում, բիձեն իրեքիս դեմը չի կարում առնի, մենակ էն ծերից ջավախյանի։ ու ջավախյանը մի քայլ հետ ա ընկել։ արա դե էն կողմ էլի, ավելի բարձր ա գոռում ջավախյանը ու ավելի թափով քշում առաջ։ բիձեն հետ ա ընկնում, դեմից թռնում ա, մենք քայլերս արագացնում ենք, բիձեն մեզ հասնելու համար պիտի վազի, բայց նրա համառությունը կոտրվում է ու թազա կլիենտների կպռճկվում։
Արա, էս փորձանք ա, չի թողում մարդ իրա համար քայլի,-նեղսրտած բողոքում ա ջավախյանը։
Դու տենց ասա, ասա, վաղը մյուս օր արձանը կդնեն նոր կիմանաս,- ասում ա Սերգեյը։
Խի՞ պիտի դնեն, զարմանում ենք էրկուսս էլ, ես ու ջավախյանը։
Կարա բալայինը չդրի՞ն, սրանից բեթար կպնում էր մարդկանց։ մեր դպրոցի հայաթն էր քնում, սաղ օրը արագիլում սրանից նրանից խնդրում էր որ մի բաժակ արաղ տային խմի, հարբեցող, բոմժ էր։ Որ մարդկանց շատ էր յազվություն անում, մենք էրեխա էինք, քարերով լարում էինք։ ինչքան ենք լարել դրան։ հիմա արձանը դրել են, սիրահարների՛ն ծածղիկ էր բաժանում։ Մի օր էլ էս բիձունն են դնելու, կտենաք։

No comments: