Search This Blog

Saturday, August 15, 2009

Անտեսված եվրոպական արժեք.Դու երեք տառ, դու հասարակ մի գոյական

Քաքս զոռում ա, ընենց ա զոռում որ հազիվ ես պահում որ դուրս չթռչի։ բայց մեկ ա, զուգարան չես գնում, հավես չկա, ցուրտ ա, ցրտին զուգարան գնալը տհաճ ա։ ու հետաձգում ես, սպասի մի հատ էլ կոֆե խմեմ, սիգարետ կպցնեմ նոր։ ու մի կողմից քաքը զոռում-զոռում ա, մյուս կողմից կոֆեն ես սարքում ու պատկերացնում որ հես ա պիտի խմես ու կիսահաճելի-կիսատհաճ-կիսազոռով վիճակում ես՝ստեղծագործական վիճակ։
Իսկ էմինեմը ասում ա՝ քաքս պահում եմ որ դեպրեսիաս շատանա, կամ նման մի բան։ Ուրեմն քաքը պահելը տարբեր թերապևտիկ նշանակություններ ունի, մեկի դեպրեսն ա շատանում, մյուսի տաղանդը, էն մյուսի տոնուսը։


Որ գործ չլիներ, սենց կարաս մի երկու ժամ էլ դիմանաս։ Բայց որ աշխատանք չունես ու ստից-մտից քո համար յանըմ գործեր ես հորինում, ու հասկանում՝ ինչ կլրի գործ, ոչ մի գործ էլ չունես ու կարաս քաքը պահես պահպանես մինչև իրիկուն, մինչև սենյակդ տաքանա, մինչև կանդիցիաներդ տաք օդ էնքան փչի որ սենյակդ տաքանա ու քաքդ, որ դուրս գա, չմրսի շատ։ էս սենյակն էլ, առաջին հարկ, տակից սառցնում ա էնպես ու կարա պարզվի, որ մինչև հիմա չես քաքել, որտև վախտին հիմարաբար առաջին հարկ ես առել, պոլը սառում ա, չի տաքանում, ցուրտը մտնում ա մեջդ ու չի թողում քաքես։
Վախտին իմ սերոժ հերոսիս հետ, «եղբայրություն» պատմվածքումս http://www.inknagir.org/index.php?groupid=119&task=content&id=365&lang=arm , իրա քաքելուց հասանք մինչև ինքը կախվի, ու ես իրան կախված թողի իրա քաք ախպոր հետ մենակ կոմպի ֆայլում ու պատմվածքս ուղարկի Նյու Յորք, անգլերեն թարգմանվեց գնաց հասավ տեղեր, ուր քաքին հանդուրժում են կամ էլ վաբշե բանի տեղ չեն դնում։
Ես մոռացել էի «եղբայրությունը», տպվելուց հետո մի 7 տարի ա անցել, բայց չուզողներս հիշում են, էս բլոգում մեկը թշնամացած, գրածներիս մեջ հա պիտնո ա ման գալիս, ամեն գրածիս դեմ հարձակվում ա ու իմ բարոյական դեմքը պատռում «եղբայրությունից» հատվածներ բերելով, էսպես հեգնում.«Իսկ ձեզ ոչ ոք չի արգելում գեղագիտական հաճույք ստանալ այս տողերից “Սերոժը նստեց ու զոռեց: Մի զոռից մի երկար-երկար ու հաստ քաք դուրս եկավ: Սպասի նայեմ: Սերոժը կանգնեց: Ինչ սիրունը ստացվեց: քաքը փռվել էր ունիրազի մի ծայրից մյուսը:” Ինչպես ասում են մեկը երեցին է սիրում մյուսը երեցկնոջը: Սակայն չարժե ծիծաղելի դրության մեջ ընկնել, պնդելով որ այն գրականություն է, այն աղբ է ընդամենը»։ Ու չի թողնում հանգիստ մարդ քաքի։ էխ դու ինչ ես ջոկում թե ինչ ա քաքը, մենակ հոտին ես խաբվում։ Ու քո պեսները քաքին չհանդուրժելով, նրա նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելով չեն թողնում, որ արմատավորվեն եվրոպական արժեքները։
Հետո էլ ասում են թե խի ա Եվրախորհուրդը ուզում զրկի Հայաստանը ձայնի իրավունքից. մի երկրում ուր քաքի իրավուքնները չեն պաշտպանվում, քաքը անպաշտպան ա, չունի արդար դատավարության իրավունք, նրա նկատմամբ անհանդուրժողական մթնոլարտ կա, նրան աղբ են համարում, բա՛ կզրկեն, բա՛ ինչ կանեն։ Իսկ հարևան Ադրբեջանին չեն զրկի որտև քաքի սահմանդրական իրավունքները պաշտպանված են, նույնիսկ հիմա թազա սահմանդրություն են ընդունելու, ուր քաքը չի զրկվի հավերժ ընտրված լինելու իրավունքից։
չէ՞ որ «ՔԱՔ՝ ГОРДО ЗВУЧИТ»:
Իսկ Եվրոպայում քաքին գնահատում են, նրա իրավունքները պաշտպանում, Պազոլինիի ֆիլմը վկա, ուր քաքը դառնում է կերակուր, նրա նկատմամբ սերը ի`նչ հուզիչ է։
Բայց երկրում փոփոխությունները նկատվում են, տարիներ առաջ երբ «եղբայրությունս» տպվեց, քաքի նկատմամբ քսենոֆոբիան ավելի շատ էր, ու իմ հերոսը, սերոժը չէ, քաքը, շատ հարձակումների ենթարկվեց։ http://bnagir.masis.am/?issue=5&work=30&comments=add
Ու հետո, երկրում միատարր չի քաքի նկատմամբ վերաբերմունքը։ Քաղաքային միջավայրում նրա նկատմաբ շատ հանդուրժող են ու հոգատար, նրա համար կերամիկայից ապաստարաններ են պատրաստում, նույնիսկ ավելի գիտակից մարդիկ մի քանի հազարանոց հարմարավետ ունիտազներ են տեղադրում, ուր քաքը հայտնվում է դրախտային պայմաններում ։ Իսկ գյուղական միջավայրում նրա նկատմաբ ակնհայտ խտրականություն կա, նրանց իրար գլխի են լցնում, շնչելու օդ չեն թողնում, յուրաքանչյուր քաքին հազիվ 10սմ քմ տարածք է հասնում, իսկ ձմեռները խեղճերը ցրտից սառուց են կտրում ու իրար կպնում։
Այ մյուս պատմվածքս լինելու ա քաքային սեր ու կերևա որ քաքի հոտն էլ միանշանակ չի ընկալվում. Տղամարդը կնոջ քաքն ինչպես է պաշտում, սպիրտի մեջ դնում, որ հոտը պահպանվի, պահում այն իր նվիական իրերի հետ։ Կամ գեղեցկուհի կինը, միայն սիրած տղամարդու քաքի հոտից ի՛նչ հեշտանքի է հասնում։ Բայց ոչ ամեն տղամարդու, ուրշները ինչքան էլ օծանելիք են ցանում վրաները, մեկ ա, կինը նրանցից նողկում է, բայց այ այս մեկը, ուրիշ, չամաչի քաքը կըմբոշխնի ։ Գուցե թաքուն, երբ տանը ջուր չի լինում ու նա չի քաշում զուգարանի ջուրը, կինը ինչ որ երկար է փակվում զուգարանում։
Ինչպես Սոռոկինի «Սերգեյ Անդրևիչ» պատմվածքում, Սոկոլովը իր ուսուցչի նկատմաբ մեծ սիրուց նրա քաքն է ուտում. «Քաքից ուժեղ հոտ էր գալիս, նա վերցրեց մեկը իրար կպած կալբասներից։ Այն տաք ու փափուկ էր։ Նա համբուրեց այն ու սկսեց արագ ուտել, ագահորեն կծելով»։ Ռուսաստանն էլ է հեռու Եվրոպայից, որտև Սառոկինի գրքերը վառում են, էնտեղ էլ քաքը իրավունքներ չունի։
Սկզբում սե՞րն է լինում, թե՞ քաքը։ Կարան տարբերակներ լինեն, կարա լինի, որ սկզբում սիրահարվում են հետո քաքի հոտով սերը հագեցնում, կարա լինի, որ հոտը այնպես է գայթակղում, որ էլ զգացմուքներին չեն կարող իշխել ու գիտակցությունը կորցրած գնում հոտի հետևից։ Ինչպես ասում են զոմբիանում, բայց լավ իմաստով, քանի որ զոմբիացնողը սերն է ոչ թե ատելությունը։
Մեզանում անհրաժեշտ է, որ Վաշինգտոնից գրանտային ծրագրեր իջեցնեն քաքի իրավունքները պաշտպանելու համար, և մարդականց բացատրել, որ քաքը, ինչպես Բիձեն ա ասում, էնքան էլ զզվելի չի, եթե նրան չլաքապատեն ու սերվանդի մեջ չդնեն։ Ծրագրով մոնիտորինգներ կարվեն քաքի իրավունքների վերաբերյալ, քաքի օրացույց կհրատարկվի՝ հունվար՝ սպիտակ ձյան վրա տարածված լուծը, մարտժձնծաղիկի շուրջ կտտցոներ և այլն։ Ու կառաջանա կարգախոս՝ քաք գումարած քաք գումարած քաք գումարած քաք….
Թեման կա, մնում ա գրել։ Ու գրելու համար մի բան ա պետք, չթողես որ քաքը՝մուսադ դուրս գա, թե չէ պատումդ քաքմեջ կլինի։ Կդառնա սովորական սիրային պատմություն։ Հիմա կարան լիքը մարդ կարդան ու գաղափարս գողանան, բայց ես դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ եթե այն ծառայելու է քաքանիտար շարժումին։ Դաժե արժի մրցույթ հայտարարել «քաքը և սերը» թեմայով։ կամ «քաքոտ սերը» կամ «սիրուց ծնված քաքը»։
Իրեք օր առաջ «Արտահայտման ազատություն» համաժողովում ես ընտրեցի «հասարակությունը և ազատությունը» բաժինը։ երկար քննարկվում էր, թե «հասարակության» ու «Ազատության» արանքի «և»-ը կոմպոնետն է՞, թե՞ ոչ։ չհասկացա թե ինչով ա կոմպոնենտ։ Բայց չեմ ուզի որ քաքի ու սիրո մեջ «և» հայտնվի։ «քաքը և սերը» փոխում ենք, «քաքային սերը»։
Տեքստերը կարող են գալ իմ մեյլին կամ www.inknagir.org –ի միջոցով։ մրցանակը դեռ չեմ որոշել, թե ինչ կլինի, քաքեմ՝ նոր։

tert.am
3. փետրվար. 2009թ.


Մեկնաբանություններ
Posted in Uncategorized Edit
7 Responses
Sevak Says: after publication. e-->February 3rd, 2009 at 9:01 pm e
պրն Իշխանյան, ես խորհուրդ կտայի ամերիկյան գրանդներով ստեղծել քաքի իրավապաշտպան կազմակերպություն կամ նույնիսկ կուսակցություն այպսիսի պարտավորեցնող անվանմամբ “Ազգային քաքավար–քաքասերների միություն”, իհարկե այն պետք է ունենա սոցիալիստական ուղղություն ու հանդես գա կառուցողական ընդդիմության դիրքերից:
Emi Says: after publication. e-->February 4th, 2009 at 2:06 am e
կսկսվի? արդյոք քաքային հեղափոխություն հայաստանում ինչպես ասենք եղավ սեքսուալ հեղափոխությունը աշխարհում:
Fairy Tale Says: after publication. e-->February 4th, 2009 at 4:15 am e
Sevak jan, mi qani toghov xeghchin mtcrecir qaqe u parz chi durs kga ed qaqic te voch.
Zarmacnum e ajn paste, vor iskapes unenalov grelu dzirq prn. Ishkhanyane tvjal depqum, ev bnagircineric vomanq endhanrapes vatnum en ajn qaqapashtakan irakanutyun u geghagitutyun steghtselu vra.
Fairy Tale Says: after publication. e-->February 4th, 2009 at 4:21 am e
arakarkum en “inknagri” mjus hamare lujs entsayel shapikin mi meets volorun harust yerangayin gunavormamb zardarvats qaqi nkarov. isk qaqapashtakan grakanutyan hertakan shnorhandesn otsel hraparakajin u khmbakajin qaqagorcutyamb (kam zugaranakonqeri vra, kam el vortegh u inchpes patahi, chtchnshelu hamar masnakicneri azatutyune), inchpes nayev anckacnel qfurchineri mrcuyt!
Fairy Tale Says: after publication. e-->February 4th, 2009 at 4:22 am e
ughghum “arajarkum em” arajin toghum
vahan.ishkhanyan Says: after publication. e-->February 4th, 2009 at 1:16 pm e
Հարգելի Tale Says,
Դուք ինձ կարող էիք խղճալ եթե դուք քաքի փոխարեն Էջմիածնի մերոն արտաթորեիք:Եթե ես քաքից չգրեի, ինչպես պիտի այսպես արտահայտման հնարավորություն ստանայիք ու այնպիսի մեծ-մեծ բաներից գրեիք ինչպիսին մարդկությունը համախմբող այդ մեծն արտաթորանքն է, որի անունը չէիք տա հարազատների ներկայությամբ : Ուրեմն այս տեքստի շնորհիվ ձեր ինքնագնահատականը այնքան բարձրացավ որ արդեն կարծիք եք հայտնում թե ով է խեղճ ու ով քաքի մեջ: Իսկ կարծիք արտահայտելու հնարավորությունը ստանալուց հետո, ավելի ճշմարտությանը մոտենալու համար հաջորդ քայլը ինքնաճանաչողությունն է: Քրիստոսը ասում է’ ճանաչիր ինքդ քեզ ու դու կիմանաս ճշմարտությունը:
Sevak Says: after publication. e-->February 4th, 2009 at 2:31 pm e
պրն. Իշխանյան, վերևի միտքը ինձ ցնցեց իր տրամաբանական ներդաշնակությամբ, առաջին պարբերությունում՝ “Էջմիածնի մերոն արտաթորեք”-ի ու Քրիստոսի “ճանաչիր ինքդ քեզ”-ի(ամենայն հավանականությամբ պարականոն Ավետարաններից) հանճարեղ կապը:Նվաստիս համեստ կարծիքով՝ կարելի է ձևակերպել այսպես “Ճանաչիր քաքդ որպիսի հասկանաս ժամանակակից հայ գրականությունը”

No comments: