Search This Blog

Saturday, August 15, 2009

Ծախսաձոր Travel

«Գիտեք ես միայն կանանց հետ եմ լինում»,-հարբած աչքերին սեքսուալ արտահայտություն տալով ադմինիստրատորին ասաց Աննան ու անմիջապես գնաց համար։


Ես մնացի ադմինիստրատորի դեմը, ջահել տղա էր, զարմացել մնացել էր, ու մինչև ես կհասցնեի Աննայի հետևից հասնել, ինձ հարցրեց՝ «Աղջիկները առանձի՞ն են մնալու, տղաները առնաձի՞ն»։ Այ քեզ հարց, միշտ էլ հայ տղաները առանձին են աղջիկները առանձին։ «Այսինքն ինչ ես ուզում ասես» կոշտ ասեցի ես, որ իր կասկածներին թևեր չտա։ Հետո առավոտ, որ Աննային պատմում էինք իրա ասածները ու խնդում, կիսաամոթ, կիսալուրջ, կիսաուրախ հա կրկնում էր՝ ես շակիռոված էի ուզում անել, մենակ շակիռոված։
Ծաղկաձորյան երկու օրերը Աննան չթողեց ձանձրանանք, իսկ ես անկապ, Ծաղկաձորում հայտնվեցի ֆեյսբուքում մի ճտտոցով։
Ճտտցնում ես ֆեյսբուքում National Geographic Traveler Armenia ժուրնալի (www.traveler.am ) հրավերը՝ Ծաղկաձոր երկու օր զեղչով՝ 11000 դրամ ու մի տող գրում «գումարը մի օրվան ա վերաբերո՞ւմ, թե էրկու օրվան էլ»։ Ռուբոն հաջորդ օրը զանգում ա՝գալի՞ս ես Ծաղկաձոր, ոչ մի գումար պետք չի, գնում ենք նյութ անենք, կամ կուսումնասիրենք հետո անելու համար։ «Ես էլ պիտի անե՞մ նյութ», «ոնց ուզես»։
Արդեն հրաժարվելու վարյանտները քչանում են, ասում եմ՝ կմտածեմ վաղը կպատասխանեմ։ Ուրբաթ իրիկուն Ռուբոն զանգում ա՝ ի՞նչ որոշեցիր։ Ոչ մի պատճառ չունեմ Ծաղկաձոր չգնալու։ Եթե հետաքրքիր նյութ լինի, կգրեմ «Նեշենալ Ջեոգրաֆիկի» համար, եթե չլինի՝ էլի լավ, Երևանում մնամ ինչ պիտի անեմ։ «Լավ գալիս եմ», «Ուրեմն, վաղը իրեքի կողմերը, Առնակի հետ կապվի։ Գրի համարը»։
Ռուբոն արդեն Ծաղկաձորում էր, տարել էր Ֆեյսբուքի National Geographic Traveler Armenia խմբից չորս աղջկա, որոնք ընդունել էին հրավերը առանց սակարկելու՝ տասնմեկ հազարով էրկու օր, ուտելը հետը, վատ չի։ Մեզ չէր նվերաբերվում, մենք ժուրնալիստ էինք, մենք էինք Ծաղկաձորին պետք, ոչ թե Ծաղկաձորը մեզ։ Կամ մենք միմյանց կարիքն ունեինք։
Չորսով ճամփա ընկանք, հետևում՝ ես եմ ու լրագրող Աննա Իսրաելյանը(ոչ «Առավոտի»), ավտոն քշում ա Առնակը՝կողքը իրա նշանածը՝ Անին։
Աննան հենեց սկզբից չթողեց, որ ճամփին ձանձրանանք, միանգամից հարցրեց՝ ինչպես կարող եմ գանգ ճարել, իսկական գանգ։ Ու մենք բոլորս խորասուզվեցինք գանգ ձեռք բերելու մտքի մեջ։ «Դե գերեզման կարաս փորես, ու լավ կլինի արևը դեռ ծագած չլինի»,-ասում եմ ես։ «Ինչի՞ գիշերով», «որ գանգի հոգին տեղում չլինի, լուսը որ բացվի հոգին մեջը կմտնի ու հոգով գանգը վտանգավոր ա սերվանտի մեջ դնելու համար»։ Առնակը, բժիշկ ա, ու ավելի թարմ գանգ ճարելու տարբերակներ ասեց՝ որևէ բոմժի դիակը էփում ես, մսերը դուրս են գալիս ու քեզ մաքուր գանգ։
Ես Աննային տենց չգիտեի, որ կարող ա գանգի համար մի ամբողջ մեքենա մտքի մեջ գցի։ Հայ լրագրողները կամ Բիշարյանից են խոսում կամ Գեղմայանից կամ Սերժ ու Լևոնից։ Ու հիմա՝ այ քեզ բան, լրագրող, ու շատ սիրուն, որ խոսում ա շատ ավելի մեռած բաներից, էնքան մեռած, որ կյանք ունեն իրանց մեջ։ Ասենք չի հարցնում՝ Ջհանգիրյանի դատը ո՞նց պրծավ, այլ՝ գանգ ո՞նց ճարեմ։ Չէ, պետք է աղջկան օգնել։ Ես պատրաստ եմ նրա հետ լուսադեմին մի լքված ադրբեջանական գերեզմանոցում գերեզման փորել, թեև դա գուցե քրեորեն պատժելի արարք է, բայց մարդ ես, եթե հիմնավորես, թե ինչ վեհ գաղափար կա գերեզման փորելու մեջ, կարող ա համոզես դատարանին։ Մանավանդ, որ փորածդ թշնամու գերեզման է։ Փողը՝ վերջին վարյանտ։
«Գանգն ո՞ւմ համար ա», հարցրերց Առնակը, «ընկերոջս, ինքը նկարիչ ա, գանգ շատ ա ուզում ունենա, որ ուրիշ տեղից չտանի-բերի, ուզում եմ ծնունդին նվիրեմ»։ Չէ, Աննան, պարզվեց նեկրոֆիլ չի ու ոչ միայն նեկրոֆիլ չի, այլև ողջերին է սիրում։
Գանգի գտնելու տարբերակները դեռ չսպառած հասանք Համալսարանի հանգստյան տուն։ Ռուբոն մեզ դիմավորեց։ Մի ժամի չափ տևեց, մինչև մեզ սենյակ տվին։ Ռուբոն արդեն սենյակ վերցրել էր, Առնակն ու Անին մի համար ստացան, ես էլ ընկա Աննայի հետ մի համար, այսինքն երկու սենյականոց մի համար, չէ երեք սենյականոց՝երկու ննջասենյակ մի հյուրասենյակ։ Մեկ էլ ե՞րբ ա եղել, որ անծանոթ աղջկա հետ հյուրանոցի մի համարում գիշերեմ։
Ռուբոն դժգոհ էր արդեն։ Խոստացել էին մեզ տեղավորեն ճոպանուղու տակի հյուրանոցում, բայց բերել էին էստեղ, կիսաչմո հյուրանոց, լցված ուսանողներով ու թինեյջերներով։ Ռուբոն National Geographic Traveler Armenia-ի երրորդ համարը ուզում էր Ծաղաձորի մասին լիներ, կապեր էր գտել, որ քաղաքի ղեկավարությունը օգնի, Ճոպանուղու տակի հյուրանոցում դասավորեն, որ նյութերը հետաքրիր լինեն՝ ասենք՝ «սենյակից դուրս ես գալիս, ու միանգամից ճոպանուղով բարձրանում ես…»։ Բայց, էս ծաղկաձորցիները, կարծել են, թե լրագրող են, ուզում են խալյավի հանգստանան, մի բան, տանք ձենները կտրեն։ Հյուրանոցի տնօրենն էլ քաղաքապետի եղբայրը, որ Ռուբոն հենց ուզեց հետը գործնական խոսի, ցվրվեց, գործ ունեմ, ասեց, յանմ՝ տեղը տվել եմ, էլ ինձնից ինչ եք ուզում։ Տեղավորվեցինք թե չէ, գնացիքն ճոպանուղի։ Բայց մեր մեքենաներին շլագբաումը դիմավորեց, էլի զանգեր էսկոմ-էնկոմ, վերջը թողեցին բարձրանանք։ Ռուբոն ուզում էր ձյունը հարթացնող մեքենաների աշխատանքը լուսանկարեր։ Բայց մի քանի չխկոց արեց ու վսյո։ Մենակ մի մեքենա էր աշխատում, մի քանի հատ չխկցրեց, մեքենան բարձրացավ սարը ու անհետացավ։ «Էս ե՞րբ հետ կգա», հարցրեց, ինստրուկտորը ասեց՝ մեկ-մեկուկես ժամից։ Ռուբոյին չէր դզում, ինքը պատրաստվել էր նկարեր երեք-չորս մեքենա, իրանց հետ վերև բարձրանար, բայց դեմ տվին մի մեքենա էն էլ անհետացավ։ Մի ժամ հո ձների մեջ չէինք սպասի, արդեն մթնում էր ու ցրտում։
Մնում էր հիանալ նորակառույց ճոպանուղու քարտեզով։ Արթուրը՝ ինստրուկտորը, քարտեզի վրա ցույց է տալիս սահքուղիները՝ տարբեր գույների՝ ըստ դժվարության։ Մի սահքուղին կոչվում է «Քոչարյան», մեկն էլ «պրեզիդենտական»։ «Ռուբո, ասում եմ, իրիկունը, ուշ, գիշերը որ մարդ չլինի, չգա՞նք «Քոչարյանը» ջնջենք տեղը գրենք՝ «Հաղթելու ենք», «հա, արժի լրիվ,- համաձայնվում է, Ռուբոն,-գրենք «պայքար պայքար մինչև վերջ»։ Բա պրեզիդենտակա՞նը ինչ գրենք, «ավազակապետություն», ո՞նց ա։
Հետո երբ ավելի ուշ հաց էինք ուտում, արդեն մի քիչ խմել էի, ասի, արա, նայի Լևոնը մի բան չի թողել, որ վրեն անունը ուզենան գրեն։ Չէ, մի բան՝ ցեղասպանության թանգարանը։ Ուրեմն, որ մեռնի կանվանակոչեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անվան ցեղասպանության թանգարան։
Իսկ ռեստորանը նույնպես կարար մտներ մեր ռեպորտաժի մեջ. Ճանապարհորդին չի՞ հետաքրքրի, թե ինչպես ուզածդ ճագարը կարաս ուտես։ «Բուրմունք» ռեստորանի ճագարանոցի մեջ կարող ես ընտրել ուզածդ ճագարը, աչքիդ առաջ մորթել-քերթել տաս, գցեն թոնիրը ու հրամցնեն։ Աննայի նյարդերը տեղի տվին, Ռուբոն էլ ճագարի միս չուզեց ու տենց էլ չգրվեց տեքստը՝ «նայում ես ճագարների վախեցած աչքերին, ընտրում ամենահուզիչ աչքերովին, մորթում են աչքիդ առաջ ու կես ժամից ըմբոխշնում ես զոհիդ միսը՝ նրա, ով մի քիչ առաջ նայում էր քեզ իր տխուր ու վախեցած հայացքով։ Մսին յուրահատուկ համ է տալիս այն որ ճանաչել ես նրան(դե չկերած, չի նկարագրվում էլի համը)»։
Կերանք ճուտ, անդեմ ու անիմաստ մի արարածի մարմին, որին ոչ տեսել ենք ոչ էլ խղճացել։ Բայց միսը լավ ծամվում էր, փափուկ։ Վատն էն էր, որ պիվեն մենակ հայնեկեն էր՝ 0,3-ը 800 դրամ։ Ծախսաձոր, ինչպես մի խանութի ցուցատախտակին է գրված։
Ռեստորանը անտառակի մեջ տնակներ՝ ապակեպատ, դրսից նայում ես մրսում ես, բայց ներսը ջեռուցում, մենակ մատուցողուհին, որ դուռը բացում ա, ցուրտը արագ լցվում ա։ Իսկ մատուցողուհին՝ Մարին հաճախ էր դուռը բացում։ Աննան Մարիի կյանքը սկսեց գուշակել, իսկ ես ու Ռուբոն հենց Մարին գալիս էր ճշտում էինք Աննայի ենթադրությունը։ «Հաստատ մեջը ռուսական արյուն կա», ասում ա Աննան։ Մարին մտնում ա, հարցնում եմ. «Դուք ռուսական ծագում ունե՞ք», «Այո, մայրս ռուս ա» ու գնում ա։ Աննան ասում ա՝ հաստատ մի աղջիկ ունի։ մարին գալիս ա, հարցնում ենք՝ «երեխա ունե՞ք», «Այո, մի աղջիկ ունեմ»։ «Հաստատ ամուսին չունի», գալսի ա, հարցնում ենք «ամուսի՞ն», «Ոչ, չունեմ»։
Աննան իսկական ռենտգեն, միանգամից մարդու կյանքը նկարում դնում դեմդ։ «Արա, չես պատկերացնի, -ասում ա Ռուբոն,- նայում ա աղջկան միանգամից որոշում ա կույս ա կույս չի, վերջին անգամ, երբ ա սեքս արել»։
Աննան մի քիչ էլ խմեց ու պատմեց, թե ոնց ա փոքր ժամանակ տեսել հորը ծակված, նարկոման ընկերների հետ։ Ու ինչ շոկ ա ունեցել։ Որ հիմա հերը ապրում ա Մոսկվայում, որ իրա համար յա կա-յա չկա, երբեք տիրություն չի արել։ Հոր նարկոմանիան մանկության տրվմա, որ մինչև հիմա ուղեկցում է իրեն։
«Աննա,-ասում եմ,-երանի քեզ, մի մեծ բեռից ազատված ես, իսկ ես դեռ հորս բեռի տակից դուրս չեմ էկել ու դուս էլ չեմ գա։ Հերս ընենց չմշակեց ինձ, իրա գաղափարների գերին դարձրեց, որ մինչև խելքս աշխատացրի, ու կասկածեցի հորս ասածներին, արդեն ուշ էր, երեսունի մոտ էի։ Երանի չէր, ես էլ հորս ծակվելուց տեսնեի, հիասթափվեի, ու մի ծանր բեռից ազատված կլինեի։ Հորս մենակ տեսել եմ գրասեղանի առաջ գրելուց ու իրիկունը չայի սեղանի մոտ գրածները մեր գլուխները լցնելուց»։
Ռուբոն էլ ա ասում՝ մեր հերերը մեզ դաստիարակին, որ տենց էլ չկարացանք էս երկրից գնանք, դրսում կարիերա անենք։
Աննան լուսանկրաչություն ա սովորել Ռուբոյի մոտ, ու համ էլ թաքուբիր գրում ա ինչ-որ գլամուռնի ժուռնալի համար։
Աննան իր խորաթափանց հայացքով ու ջոկելու կարողությամբ ավելի հեռուն կարար գնար, վաբշե կարար լավ գրող դառնար, ինքն էլ կուզեր, բայց կասկած ունի իր ուժերի նկատմամբ։ Էրեկ Օսկարը նայում էի, համարյա ամեն մրցանակակիր շնորհակալություն էր ասում ծնողներին ու ընկերներին, մեկը՝ միայն հորն ու մորն էր շնորհակալ, որ փոքրուց իրան ոգևորել են, դուխ տվել, որի շնորհիվ հասել ա Օսկարի։ Ես, մտածում եմ, եթե ես լինեի ստանալիս, հաստատ ծնողներիս շնորհակալ չէի լինի, նրանք ինձ երբեք կարիերայի չմղեցին, որ դպրոցում վատ էի սովորում, էլ հույսեր չէին կապում հետս։ Սովետը քրֆում էին, բայց չէին նկատում, թե ի՛նչ սովետական են, որ իմ կարողությունները չափում են սովետական կրթական համակարգի սանդղակով։ Սովետը ինձնից տռոեչնիկ էր սարքել, դաժե վերջին դասարաններում դվոյեչնիկ, իսկ տռոեյչնիկի փոխարեն ծնողներն են որոշում նրա ապագան։ Ճիշտ ա, լրիվ չորոշեցին, էլի գոնե կարողացա իմ ընտրությունը անեմ՝ ժուռնալիստ դառնամ, թե չէ դպրոցի դասատու էի մնալու։ Բայց էլի դուխ չտվին, հերս ասում էր՝ լրագրող նշանակում ա Սովետը փառաբանես։ Ասածի մեջ ճիշտ բան կար, բայց մի բան հաշվի չէր առել, որ Սովետը հավերժ չի, կամ Սովետով աշխարհը չի պրծնում։
Աննան էլ Օսկար ստանալիս դժվար շնորհակալ լիներ ծնողներին, չնայած մեր ծնողներն այդքան տարբեր են իրարից։
Ուտել խմելը շարունակվեց վերևի թագավորական կոչվող տնակում, , որ մեր տնակից մի քիչ էր մեծ ու պատին եղնիկի գլուխ էր մեխած։ Առնակն էր՝ բժիշկ ու շինարար ընկերեների հետ։ Ու թվում ա արդեն վսյո, պիտի վեր կենանք, մեկ էլ մի թազա շիշ էլ են զակազ տալիս, ու երևի 2-ի կողմերը սաղս հարբած հյուրանոց էկանք, ուր Աննան արտասանեց իր պատմական արտահայտությունը՝ ես միայն կանանց հետ եմ լինում։ Սենայկում Աննան օրորվում էր, զանգեց ինչ-որ տեղ՝ քրֆեց՝ «դու իմ սուրբ Սարգիսը չշնորհավորեցիր, էլ ինձ չզանգեց», ու ես հասկացա, որ եկեղեցին Սոորբ Սարգիսի տոնը վերջը մտցրեց ազգի մեջ։ Հետո գնաց ինչ-որ հեղուկ բերեց, տվեց ձեռս՝ քսի մեջքիս։ Հեղուկի հոտը ծանոթ էր, նույնից Վիոլետի մեջքին էլ էի քսել, մի բուսաբույժի ռեցեպտ էր։ Քսեցի Աննայի մեջքին ու դրանով ավարտվեց մեր ֆիզիկական կոնտակտը։ Աննան մի փիլիսոփայական քֆուր տվեց ալամ աշխարհին ու ննջասենյակի դուռը չրխկացրեց։ Ես մի քիչ էլ նայեցի Կուլտուրայով Գալիչի մասին հաղորդումը, որոշեցի հենց Երևան գամ, Գալիչի սըրչ տամ, կարդամ բանաստեղծությունները ու գնացի պատռկեցի, բայց իզուր։ Ամբոջ գիշեր գոռոց ու հռհռոց, մեկ պատի էն կողմից, մեկ միջանցքից, մեկ տակից։ Հենց աչքս պիտի կպնի, մեկ էլ գոռոցից վեր եմ թռնում, քյասար մի վայրկյան էլ չքնեցի։ Առավոտ Ռուբոն գալիս ա՝ «արա մի վայրկյան չեմ քնել, էդ ինչ շուխուռ էր, հենց աչքս պիտի կպներ, մեկ էլ մեկի ծիծաղից վեր էի թռնում»։ «Ոնց թե,տակի հարկում էլ էր շուխո՞ւռ»։ Պարզվում ա ամբողջ հյուրանոցով շուխուռ էր։ Փետրվարի իննի գիշերն էր, ուսանողական արձակուրդների վերջին օրը, ջահելությունը որոշել էր չքներ ու ինչ անե՞լ, տժժալ։
«Էհ Ռուբո, ծերացել ենք, բողոքում ենք, որ ջահելությունը տժժում ա»։

tert.am
25.փետրվար. 2009թ.


Մեկնաբանություններ

Posted in Uncategorized Edit
4 Responses
anahit Says: after publication. e-->February 25th, 2009 at 5:58 pm e
Ուուուուուուուու, ինչ լավն ա, սաղիդ սիրում եմ, վահան, բայց ցավն էն ա, որ մեկ ա հիմա ես ել մի սերունդ իբր ջահել, ու հիմա էլ դուրսը, ու կարող եմ գտնել ինչ-որ բան ու ստեղ ավելի հեշտ երևի կաիերա կանես, բայց ինչի ես էլ մտածում եմ իմ անտեր երկրի մասին, չնայած գիտեմ գամ ընկնելու եմ նույն քաքը, ոչ մեկին պետք չի լավ լուսանկար, <> ամսագրից էլ քեզ հանելու են ու ասեն գող, ու քեզ անիծելու են… Հա ի դեպ գրեմ ստեղ Նեյշոնալ Ջեոգրաֆիկ լսում են ոտերները թուլանում ա, մեզ երևի էլի մի քսան տարի պետք ա… որ հասկանանք, որ աշխարհում կան լավ և լուրջ ժուռնալներ…
Missed Page Says: after publication. e-->February 27th, 2009 at 1:21 am e
“Պարզվում ա ամբողջ հյուրանոցով շուխուռ էր։ Փետրվարի իննի գիշերն էր, ուսանողական արձակուրդների վերջին օրը, ջահելությունը որոշել էր չքներ ու ինչ անե՞լ, տժժալ։
«Էհ Ռուբո, ծերացել ենք, բողոքում ենք, որ ջահելությունը տժժում ա»։” - Չեք ծերացել, է, էդ համալսարանի հյուրատունը գառդոնից պատեր ունի, կողքի սենյակում մի քիչ բարձր խոսես լսվում ա, ես էլ երբեք չեմ կարողանում քնել էդ հյուրատանը, երեւի դրա համար էլ հետո հիշելու լիիիիիքը լավ բան ա լինում:)Կարդացի,հիշեցի,մմմմմ…..
sarerkan Says: after publication. e-->March 5th, 2009 at 1:07 pm e
Ասես պատմվածք լինի Ձեր գրածը, շատ հաճույքով կարդացի, դիպուկ բնութագրում էր.“Հայ լրագրողները կամ Բիշարյանից են խոսում կամ Գեղմայանից կամ Սերժ ու Լևոնից։ Ու հիմա՝ այ քեզ բան, լրագրող, ու շատ սիրուն, որ խոսում ա շատ ավելի մեռած բաներից, էնքան մեռած, որ կյանք ունեն իրանց մեջ։ Ասենք չի հարցնում՝ Ջհանգիրյանի դատը ո՞նց պրծավ, այլ՝ գանգ ո՞նց ճարեմ”։
Եվ Ձեր պարադոքսալ գյուտը, որ մեռած գանգը ավելի շատ կյանք ունի իր մեջ , քան իբրեւ թե “կենդանի” թեմաները, ինձ շատ դուր եկավ: Կենդանություն ունեցող նյութ, կենսունակ ու մարդուն հետաքրքրող երեւույթներ գտնելու համար հարկավոր է , որ լրագրողը արհեստականորոն ակտուալ հռչակված թեմաների փոխարեն կարողանա հայտնաբերել պարզ մարդկային դիտակետը, որ չի ենթարկվում քաղաքական նկատառումներին ու շահարկումներին:
anahit Says: after publication. e-->March 22nd, 2009 at 12:42 pm e
Vahan es chem uzum em es patmutyunn avartvi, es chem uzum Rubenn el chlini, uzum em liniiiiii

1 comment:

Anonymous said...

Ի՝նչ հիանալի էր գրված… Բայց ինչո՞ւ մահացավ այս բլօգը, միթե՞ Աննան շատ ցանկացավ ունենալ բլօգի գանգը իր ընկերոջ համար: Ափսոս, լավ էիք սկսել...